Օրեր առաջ հասարակական հիմունքներով պետական ծրագրերի իրագործմանն աջակցելու և ամենատարբեր կամավորական աշխատանքներին մասնակցելու կոչ է արել Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողները` ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով ռեկտորի տեղակալ Արևիկ Հարությունյանի հետ, արձագանքել են պետնախարարի կոչին. «Ուսանողները միանգամից պատրաստակամություն են հայտնել ու արդեն քանի օր է` նրանք իրականացնում են բազմաբնույթ աշխատանքներ։ Սեղծված այս բարդ իրավիճակում մենք առավել քան երբևէ պետք է լինենք միասնական ու միմյանց աջակցող»,- նշել է Հարությունյանը։
ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյանը կարևորում է կամավորական աշխատանքներին բուհի ուսանողների ներգրավվածությունը և շնորհակալություն հայտնում բոլոր նրանց, ովքեր առաջինն արձագանքեցին միասնականության կոչին։
ՇՏՀ լրատվության բաժին