Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Նվեր Միքայելյանը «Աշխարհաքաղաքական արդի զարգացումները և մարտահրավերները» թեմայով քննարկման շրջանակում հանդիպել է բակալավրի առկա ուսուցման համակարգի ուսանողների հետ:
Անդրադառնալով աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին՝ համալսարանականները քննարկել են երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակը և դրանից դուրս գալու հնարավորությունները:
Հանդիպմանը նաև մասնակցել են ՇՏՀ հումանիտար ամբիոնի վարիչ Մհեր Հարությունյանը և զինղեկ Ալեքսանդր Սահակյանը: Սահակյանն իր հերթին ներկայացրել է նախնական զինվորական պատրաստությունից ուսանողների հաջողությունները և ռազմահայրենասիրական դաստիարակության նպատակները:
ՇՏՀ լրատվության բաժին