Հարգելի՛ ուսանողներ
Սիրով տեղեկացնում ենք, որ Շուշիի տեխնnլnլոգիական համալսարանը մարտի 24-ին ժամը 13։00 “Global Money Week” միջոցառման շրջանակում կազմակերպում է մրցույթ։ Մասնակցել կարող են միջին մասնագիտական կրթական ծրագրերի և բակալավրի ուսանողները (անհատական կամ խմբային)։ Մրցույթին մասնակցելու կարևոր նախապայմաններից է, որ յուրաքանչյուր մասնակից ներկայացնի փողի վերաբերյալ հետաքրքիր փաստերով տեսահոլովակ (5 րոպե տևողությամբ):
Ակտիվ մասնակիցները և հաղթողները կարժանանան խրախուսական մրցանակների և վկայագրերի: