Այսօր` մարտի 17-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ բակալավրի «Անասնաբուժություն», «Ագրոնոմիա» և միջին մասնագիտական կրթական ծրագրերի «Գյուղատնտեսագիտություն» մասնագիտութունների ուսանողները այցելել են Արցախի գիտական կենտրոն։
Ուսանողներին ուղեկցել են ՇՏՀ դասախոսներ Լուսինե Այդինյանը և Սիլվա Արզումանյանը։
Լ. Այդինյանի խոսքով` այցը կրում է ճանաչողական բնույթ, որի ընթացքում ուսանողները ծանոթացել են ընդհանուր գիտական կենտրոնի գործունեությանը, քիմիական լաբորատորիայի և «Նարինե պլյուս» կաթնամթերքի արտադրամասի աշխատանքներին։
ՇՏՀ լրատվության բաժին