Շուշիի տեխնոլոգիական համալսարանի Հրատարակչության, լրատվության, տեխնիկական սպասարկման և հասարակայնության հետ կապերի բաժնի համար պահանջվում են տեխնիկական սպասարկման մասնագետներ:
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
• Իրականացնել տեխնիկական սպասարկման բաժնի ամենօրյա գործառույթները,
• տեղադրել, կարգավորել համալսարանի համակարգիչները, ցանցային մալուխները և այլ հարակից սարքավորումներ և համակարգեր,
• պարզել օգտագործողների խնդիրները, բացահայտել դրանց աղբյուրը, որոշել հնարավոր լուծումները, իրականացնել փորձարկումներ և տալ լուծումներ,
• աջակցել աշխատակիցներին իրենց առօրյա խնդրիրներում, իրականացնել համակարգիչների և բաղկացուցիչ սարքավորումների ընթացիկ սպասարկում,
• համակարգչային տեխնիկայի վերանորոգման կազմակերպում և վերահսկում:
Դիմումները կարող եք ներկայացնել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կադրերի և ընդհանուր բաժին՝ մարտի 24-ից մինչև ապրիլի 25-ը (հասցե՝ Վ.Վաղարշյան 7):
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ
հեռախոսահամարով ՝ +374 47 – 97- 00 – 35: