Շուշիի տեխնոլոգիական համալսարանի Աջափնյակի ուսումնափորձնական հողամասում շարունակվում են գարնան գյուղատնտեսական աշխատանքները։
Այսօր գյուղատնտեսական ֆակուլտետի բակալավրի «Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա» մասնագիտության 1-ին և 2-րդ կուրսերի և միջին մասնագիտական կրթական ծրագրերի «Գյուղատնտեսագիտություն» մասնագիտության 2-րդ և 3-րդ կուրսերի ուսնողները հողամասում մասնակցել են կարտոֆիլի տնկման աշխատանքներին։
Ուսանողներին ուղեկցել են ՇՏՀ ուսումնամեթոդական բաժնի պետ Թամարա Գրիգորյանը, գյուղատնտեսական ֆակուլտետի դեկան Արմանուշ Առաքելյանը և ագրոնոմիայի, անասնաբուժության և գյուղատնտեսության մեքենայացման դեպարտամենտի դասախոսները:
«Ուսանողները, մեծ հետաքրքրությամբ մասնակցելով գյուղատնտեսական աշխատանքներին, կարևորել են տեսական գիտելիքների ամրապնդման գործում գործնական կարողությունների ձեռքբերման նման ձևաչափը»,-նշել է Արմանուշ Առաքելյանը։
ՇՏՀ լրատվության բաժին