Շուշիի տեխնոլոգիական համալսարանի արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ այսօր կայացել է «Հայել» ֆոտո ակումբի ամփոփիչ ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են ուսանողների ֆոտոպատումները։ Ծրագրի նպատակն էր լուսանկարչության միջոցով ստեղծել ֆոտոպատումներ՝ շրջապատող միջավայրի և մարդկանց մասին, նպաստել համայնքի ճանաչողությանը։

Ուսանողները, մասնակցելով վեցամսյա դասընթացների, առցանց հանդիպումներ են ունեցել տվյալ ոլորտի մասնագետների հետ, կարողացել սերտել լուսանկարչության գաղտնիքները. «Այս ծրագիրը ուսանողներին հնարավորություն տվեց ձեռք բերել գիտելիքներ լուսանկարչության մասին, պահը վավերագրելու ունակություն և ամենակարևորը, որ կարողանան «խոսող նկարների» միջոցով արտացոլել շրջակա միջավայրը»,- նշել է արտաքին կապերի բաժնի պետ Լուսինե Այդինյանը։

Ընտրելով լուսանկարը որպես պատմելու միջոց՝ ՇՏՀ «Էկոնոմիկա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Արթուր Շեկյանն իր լուսանկարի մեջ ներկայացրել է Սզնեք համայնքի ամենատարեց մարդուն․ «Լուսանկարում 86-ամյա բնակիչ, մանկավարժ Արտյուշա Միքայելյանն է, որն ամբողջ կյանքում ապրել և արարել է այնտեղ: Եվ մեծ ցավ կա այդ լուսանկարի մեջ, քանի որ այն ցույց է տալիս գյուղի երիտասարդության բացակայությունը»,- ասել է Արթուրը:

ՇՏՀ լրատվության բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *