Այսօր՝ մարտի 31-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ճարտարապետաշինարարական ֆակուլտետի «Հագուստի մոդելավորում» մասնագիտության ուսանողների հետ առցանց հանդիպում-զրույց է ունեցել FAINA բրենդի հիմնադիր, դիզայներ-մոդելավորող Ֆաինա Հարությունյանը։

Անմիջական զրույցի ընթացքում Ֆ․ Հարությունյանն ապագա դիզայներների հետ կիսվել է կարիերայում իր առաջին քայլերի, ձեռքբերումների և ոգեշնչման աղբյուրների մասին, անդրադարձել նորաձևության բիզնես ոլորտի հիմնական խնդիրներին ու կարևորել մասնագիտության ընտրությունը. «Մասնագիտության ընտրությունը շատ կարևոր և պատասխանատու քայլ է, որից մեծապես կախված է մարդու ապագան, բարեկեցությունը»,-ուսանողներին ասել է դիզայները:

Հանդիպումը կայացել է «Նորաձևության և դիզայնի պալատ» հասարակական կազմակերպության տնօրեն Էլեն Մանուկյանի և ՇՏՀ միջև համագործակցության շրջանակում։

ՇՏՀ լրատվության բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *