Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժնի նախաձեռնությամբ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի ուսանողնեի համար կայացել է հերթական առցանց հանդիպումը։

«Նորագույն տեխնոլոգիաները որպես ջերմատնային տնտեսություններում բարձր բերք ստանալու երաշխիք» թեմայով դասախոսությամբ հանդես է եկել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բուսաբուծության և հողագիտության ամբիոնի դասախոս, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Նաիրա Գասպարյանը: Բանախոսն անդրադարձել է ջերմատների դասակարգմանը ըստ իրենց շահագործման և կառուցման հատկանիշների, նշանակության, սեզոնայնության, նրանցում մշակվող մշակաբույսերի տեխնոլոգիայի և տաքացման եղանակի։

Դասախոսության ավարտին ուսանողները մասնագետին են հղել իրենց հուզող հարցերը:

ՇՏՀ լրատվության բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *