Սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր,
Սրտանց շնորհավորում եմ ապրիլի 7-ի՝ մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ։ Թանկագին տիկնայք, դուք եք կյանքի և երջանկության կենարար աղբյուրը, մեր ընտանիքների ուժն ու հենասյունը։ Գնահատանքի և մեծարման այս գարնանային հիասքանչ տոնի առթիվ մաղթում եմ ձեզ անսահման սեր, երջանկություն և առողջություն։
Խոնարհումով մեծագույն հարգանքս եմ հղում հատկապես Արցախյան պատերազմներում նահատակված մեր քաջերի մայրերին, քույրերին, կանանց և դուստրերին։ Ձեր վիշտը ազգի վիշտն է, ձեր կորուստը բոլորիս ցավն է ու կորուստը։ Թող այլևս ոչ մի փորձություն չմռայլի ձեր գարունները։
Մեկ անգամ ևս շնորհավորելով ապրիլի 7-ի կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ բարօրություն, խաղաղություն և անսահման սեր։ Թող գարուններն ու ժպիտները ձեր կյանքում անսպառ լինեն:
ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյան