Շուշիի տեխնոլոգիական համալսարանի և ԱՀ պետական նախարարի խորհրդական, մարդասիրական և զարգացման ծրագրերի համակարգման բաժնի համակարգող Յակոբ Իփճեանի միջև համագործակցության շրջանակում շարունակվում են առցանց հանդիպումները տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների հետ։
Այսօր՝ ապրիլի 19-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի տեխնոլոգիական ֆակուլտետի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտության ուսանողների հետ առցանց հանդիպում է ունեցել սփյուռքահայ մասնագետ Կարին Պետեանը՝ «ChatGPT» թեմայով։
ChatGPT-ն արհեստական ինտելեկտի համակարգչային ծրագիր է, որը կարող է աշխատել խոսակցական ռեժիմում, աջակցել բնական լեզուներով հարցումներին, վարել երկխոսություն, որոնել կոդում սխալներ, գրել բանաստեղծություններ և սցենարներ։
Կ․ Պետեանը ՇՏՀ ուսանողներին ներկայացրել է ChatGPT համակարգչային ծրագրի աշխատանքը, առանձնահատկություններն ու հնարավորությունները։
ՇՏՀ լրատվության բաժին