Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի «Ագրոբիզնես» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներն ապրիլի 17-ից 3 շաբաթ արտադրական փորձուսուցում կանցնեն ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում՝ ինժեներական էկոնոմիկայի և ագրոբիզնեսի ամբիոնի ավագ դասախոս Անուշ Հարությունյանի ղեկավարությամբ։

Փորձուսուցում անցնող ուսանողների հետ այսօր հանդիպել են հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկ Ադամյանն ու տեղակալ Նարեկ Հարությունյանը։ Ադամյանը նշել է, որ դրական է վերաբերվում փորձուսուցումանը և որ դրանք խթանում են համալսարանում ստացած գիտելիքների ամրապնդմանը։

Հանդիպմանը ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի փորձուսուցման ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան ավելի մանրամասն ծանոթանալ հիմնադրամի գործունեությանը, լինել ջերմոցային տնտեսություններում:

Հանդիպմանը ներկա էին նաև ՇՏՀ-ի մի խումբ ներկայացուցիչներ՝ ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոզա Ավագյանի գլխավորությամբ:

ՇՏՀ-ի լրատվության բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *