Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի ուսանողները՝ Ագրոնոմիայի, անասնաբուժության և գյուղատնտեսության մեքենայացման դեպարտամենտի ասիստենտ Լուսինե Մինասյանի գլխավորությամբ, այցելել են Մարտակերտում գտնվող «Զինվորիս այգի»։
Համալսարանականները տեղում իրականացրել են տարածքի մաքրման, հողի փխրեցման աշխատանքներ, ինչպես նաև էտել և ձևավորել են 2016 թվականի ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների անվանական պտղատու ծառերը։ Նրանց օգնել է ՇՏՀ շրջանավարտ, գուղատնտես Ալյոշա Զաքարյանը։
«Զինվորիս այգին» հիմնվել է 2017 թվականին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղի ուսանողների և դասախոսների կողմից՝ ի հիշատակ ապրիլյան պատերազմի նահատակների։ Իսկ Շուշիի տեխնոլոգիական համալսարանը ՀԱԱՀ Շուշիի մասնաճյուղի իրավահաջորդն է:
ՇՏՀ լրատվության բաժին