Ապրիլի 27-ին Շուշիի տեխնոլոգիական համալսարանում կայացել է գյուղատնտեսական ֆակուլտետի բակալավրի առկա ուսուցման համակարգի «Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա» և «Գյուղատնտեսության մեքենայացում, մեքենաներ և սարքավորումներ» մասնագիտությունների ավարտական խմբերի փորձուսուցումների հաշվետվությունը, որի ընթացքում ուսանողները ներկայացրել են կատարած աշխատանքները:
Փորձուսուցումը կազմակերպվել է «Արցախֆրութ» և «Ագրոսերվիս» ՓԲԸ-ներում:
Շուշիի տեխնոլոգիական համալսարանում նաև մեկնարկել է ավարտական աշխատանքների նախնական պաշտպանությունը: Ագրոնոմիայի, անասնաբուժության և գյուղատնտեսության մեքենայացման դեպարտամենտի ղեկավար Սարիբեկ Գալստյանը կատարել է համապատասխան դիտողություններ, որ աշխատանքների պաշտպանությունից առաջ ուսանողները շտկեն դրանք:
ՇՏՀ լրատվության բաժին