Մերձդնեստրի Տ. Գ. Շևչենկոյի անվան պետական համալսարանի և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի միջև այսօր առցանց կնքվել է համագործակցության համաձայնագիր։ Այն ստորագրել են Մերձդնեստրի պետական համալսարանի ռեկտոր Վլադիսլավ Սոկոլովը և ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյանը։

Պայմանագիրը նախատեսում է բարձրագույն կրթությունը միջազգայնացնելու նպատակով համագործակցել կրթության, գիտահետազոտական և այլ գործունեության ոլորտներում ու զարգացնել ակադեմիական շարժունակությունը:

Մերձդնեստրի պետական համալսարանը և Շուշիի տեխնոլոգիական համալսարանը պայմանավորվածություն ձեռք բերեցին իրականացնել համատեղ հետազոտական գործունեություն, հեռավար ուսուցման միջոցով փոխանակվել իրենց ինտելեկտուալ, տեխնիկական և տեխնոլոգիական ռեսուրսներով, ստեղծել բարենպաստ պայմաններ` համատեղ հեռանկարային հետազոտական, մշակութային, կրթական ծրագրերի իրականացման համար:

Համաձայնագիրն ուժի մեջ է ստորագրման պահից և կգործի 5 տարի:

ՇՏՀ լրատվության բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *