Այսօր Շուշիի տեխնոլոգիական համալսարանում «Դասավանդման լավագույն մեթոդ» մրցույթի շրջանակում տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղ-մրցույթ, որը կազմակերպել էր ինժեներական էկոնոմիկայի և ագրոբիզնեսի ամբիոնի ավագ դասախոս Անուշ Հարությունյանը։ Մրցույթին մասնակցում էին միջին մասնագիտական կրթական ծրագրի «Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտության 2-րդ կուրսի 3 խմբերը։
Խաղն ընթացել է 2 փուլով, յուրաքանչյուրի ընթացքում տրվել է երկուական հարց: Մասնակցող 3 թիմերն էլ բարձր ակտիվություն ցուցաբերեցին խաղի ընթացքում։ Հաղթող է ճանաչվել երկրորդ թիմը։
ՇՏՀ լրատվության բաժին