Ապրիլի 11-ին Շուշիի տեխնոլոգիական համալսարանում կայացավ Ճարտարապետաշինարարական ֆակուլտետի ուսանողների գործնական աշխատանքների ցուցահանդես, որտեղ ներկայացված էին գծանկարներ, նախագծեր, ճարտարապետական գրաֆիկա, քանդակներ, գունագիտություն և այլն։
Ցուցահանդեսին հետևել են ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյանը, դասախոսներ և ուսանողներ։
Միջոցառումը մեկնարկեց Ճարտարապետության, քաղաքաշինության, էներգետիկայի և ջրային համակարգերի դեպարտամենտի ղեկավար Անժելա Բարսեղյանի բացման խոսքով, ով շնորհակալություն հայտնեց ներկաներին մասնակցության համար, ընդգծեց մասնակից ուսանողների քրտնաջան աշխատանքը՝ նշելով, որ ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներում կա մտքի մեծ թռիչք։
«Ցուցադրվող աշխատանքները, որոնք, ըստ էության, ուսանողների ստեղծագործություններն են՝ հիմնված զուգահեռաբար ձեռքբերված գիտելիքների վրա։ Հույս ունենք, որ մեր ուսանողները մեզանից ավելի լավը կլինեն, ինչը պատիվ է մեզ համար»,- ներկայացնելով ուսանողների աշխատանքները՝ պարզաբանել է ճարտարապետաշինարարական ֆակուլտետի դեկան Մանուշակ Տիտանյանը։
ՇՏՀ-ի լրատվության բաժին