Բույսերի առողջության պաշտպանի օրվա առթիվ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կարիերայի զարգացման և շարունակական կրթության կենտրոնը նախաձեռնել է ոլորտի պատասխանատուների և գործատուների հետ կլոր սեղան ձևաչափով հանդիպում-քննարկում։
Քննարկման սկզբին ներկաներին ողջունել է ՇՏՀ-ի ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով ռեկտորի տեղակալ Արևիկ Հարությունյանն ու նշել, որ տոնի առթիվ բուհը նախատեսում է մի շարք միջոցառումներ:
Կլոր սեղանին առաջադրվել են մի շարք հարցեր՝ բույսերի առողջության պահպանման, առողջ և որակյալ բերք ստանալու, գյուղատնտեսության արտադրողականության բարձրացման, պարենային անվտանգության, ինքնաբավության ապահովման, առկա խնդիրների, ձեռքբերումների և առաջիկա քայլերի վերաբերյալ։
Կարևորելով գյուղատնտես մասնագետների դերը ոլորտի զարգացման գործում՝ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Արամ Բադալյանը նշել է. «Այսօրվա երիտասարդությունը ավելի մեծ պոտենցիալ ունի լինել այն գյուղատնտեսը, որը պահանջում է ներկայիս շուկան։ Այսօր մենք նպատակ ունենք, որ գյուղատնտեսության մեջ ցանկացած ներդրում կամ ֆինանսավորում լինի գրագետ մակարդակի վրա հիմնված, որպեսզի ունենանք ժամանակակից գյուղատնտեսություն։ Իսկ դրան հասնելու համար պետք է սիրեք ձեր մասնագիտությունը և լինեք պահանջված մասնագետ»,-նշել է Բադալյանը:
«Բույսերի պաշտպանության ծառայության» ՊՈԱԿ-ի տնօրեն Սուրեն Շինդյանը ներկայացրել է կազմակերպության գործնեությունն ու առկա խնդիրները:
ՇՏՀ-ի լրատվության բաժին