Շուշիի տեխնոլոգիական համալսարանի տեխնոլոգիական ֆակուլտետի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտության ուսանողների հետ հանդիպել է «Մունք» տեխնոդպրոցի հիմնադիր տնօրեն Աշոտ Ավանեսյանը. ««Մունք» տեխնոդպրոցի առաջնային առաքելությունը տաղանդների բացահայտումն է և նրանց բարձր մակարդակի ժամանակակից, որակյալ մասնագիտական կրթություն տալը: Մեզ մոտ ստացած տեխնիկական գիտելիքները նրանց համար ճանապարհ կբացեն դեպի ՏՏ շուկա»,-նշել է Ավանեսյանը։
Հանդիպմանը բանախոսը ներկայացրել է տեխնոդպրոցի առաքելությունը, կրթական ծրագրերը, հնարավորություններն ու շրջանավարտների մրցունակությունը աշխատաշուկայում:
Անդրադառնալով հանդիպման նպատակին՝ ՇՏՀ-ի տեխնոլոգիական ֆակուլտետի դեկան Ռուզաննա Հակոբյանը նշել է․ «Ֆակուլտետի առջև դրված նպատակներին հասնելու համար ամենակարևոր ու առաջնային քայլերից մեկը որակյալ կրթության ապահովումն է: Իսկ վերջինս սկսվում է ուսուցումից՝ կրթական մակարդակը բարձրացնելով: Կարծում եմ՝ մեզ համար անհրաժեշտ է հաճախ հարաբերվել տարբեր այլ ՏՏ կենտրոնների հետ, որպեսզի իրենց փորձը բերենք մեր համալսարան»։
ՇՏՀ-ի լրատվության բաժին