Լեհաստանի Չեստոխովա քաղաքի տեխնոլոգիական համալսարանի «Construction of Optimized Energy Potential (CoOEP)» տեղեկագրում հրապարակվել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «Experimental research on the filtration properties of an untamped mixture with “PMM” polymer mineral material» գիտական հոդվածը՝ ճարտարապետության թեկնածու, դոցենտ Նվեր Միքայելյանի, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաչե Թոքմաջյանի, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արևշադ Վարտանյանի, հայցորդ Սամվել Մկրտչյանի և մագիստրանտ Արմավիր Գալստյանի հեղինակությամբ։
«Շատ կարևոր է, որ մեր գիտական աշխատանքները հասանելի լինեն միջազգային գիտական հանրությանը»,-նշել է Նվեր Միքայելյանը։
ՇՏՀ-ի լրատվության բաժին