Շուշիի տեխնոլոգիական համալսարանի արտաքին կապերի բաժնի և Հայաստանի Ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) բաց կրթության Արցախի ծրագրի միջև համագործակցության շրջանակում այսօր մեկնարկել են անգլերենի դասընթացներ․ «Դասընթացներին ընդգրկել ենք բոլոր ֆակուլտետների ուսանողներին և դասախոսներին, ու նպատակը, միանշանակ, օտար լեզվի իմացությունն ու կատարելագործումն է, ինչպես նաև կարևորում եմ պարբերական վերապատրաստումների կազմակերպումը»,- ընդգծել է ՇՏՀ-ի արտաքին կապերի բաժնի պետ Լուսինե Այդինյանը:
Արցախում բաց կրթության բաժնի համակարգող Նոննա Պողոսյանը ներկայացրել է դասընթացների պայմանները, օտար լեզվի իմացության առավելությունը և կարճ ժամանակում անգլերենի յուրացման հմտությունները։
Դասընթացի բոլոր մասնակիցներին վերջում տրվելու են վկայականներ:
ՇՏՀ-ի լրատվության բաժին