Շուշիի տեխնոլոգիական համալսարանը հայտարարում է դասախոսների մրցույթ՝ 2023-2024 ուսումնական տարում հետևյալ առարկաները դասավանդելու համար՝
Բնագիտության, կապի միջոցների և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտ
• Կապի միջոցների ավտոմատ նախագծման հիմունքներ
• Ավտոմատացված կառավարման համակարգեր
• Անալոգային Էլեկտրոնային սիստեմատեխնիկա
• Էլեկտրաձևափոխիչ սարքեր
• Կապի միջոցների կոնստրուկտավորում և տեխնոլոգիա
• Օպտիկական կապի հիմունքներ
• Գերբարձր հաճախականության սարքեր
• Բջջային կապի հիմունքներ
• Օպտոէլեկտրոնային տարրեր և համակարգեր
• Հեռուստատեսության հիմունքներ
• Ռադիողեկավարման ավտոմատ համակարգեր
• Մաթեմատիկա
• Տեսական մեխանիկա
• Կիրառական մեխանիկա
Լեզուների ամբիոն
• Լատիներեն
Հումանիտար առարկաների ամբիոն
• ՆԶՊ
• Փիլիսոփայություն
Ներկայացվող պահանջներ
• Համապատասխան գիտական կոչումը, աստիճանը ցանկալի է
• Դասախոսական և մասնագիտական փորձ տվյալ բնագավառում
• Ընդունելությունը՝ մասնագիտական հանձնաժողով
Հետաքրքրված անձանց խնդրում ենք ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
• դիմում,
• անձնական թերթիկ,
• ինքնակենսագրություն,
• դիպլոմների պատճենները՝ գիտական (որակավորման) աստիճանը (կամ) գիտական կոչումը, (կամ) համալսարանի կողմից տրված պատվավոր կոչումը հաստատող փաստաթղթերի պատճենները,
• տպագրված գիտական և մեթոդական աշխատանքների ցանկը, ինչպես նաև հավաստագրեր և երաշխավորագրեր,
• անձնագրի և սոցիալական քարտի պատճենները,
• 1 լուսանկար՝ 3×4
• աշխատանքային գրքույկ, կամ քաղվածք աշխատանքային գրքույկից։
Փաստաթղթերն ընդունվում են համալսարանի Կադրերի և ընդհանուր բաժնում (ք. Ստեփանակերտ, Վ. Վաղարշյան 7), սույն թվականի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 1-ը