Շուշիի տեխնոլոգիական համալսարանում գործող «Իրական դպրոցը» հրավիրում է աշխատանքի բանիմաց, սրտացավ, հայրենասեր մասնագետի «Համակարգերի տեսություն» մասնագիտության ուսուցիչ-համակարգողի թափուր հաստիքի համար։
Դիմելու համար ինքնակենսագրությունը կամ CV-ն պետք է ուղարկել realschoolstepanakert@gmail.com հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով «ուսուցիչ-համակարգող»։ Վերջնաժամկետը օգոստոսի 29-ն է։
Աշխատանքային պարտականությունները.
Աջակցել սաների ուսումնական առաջընթացին, օգնել նրանց նախագծել իրենց անհատական ուսումնառության պլանը։
Ուղղորդել նրանց` «Իրական դպրոցի» ծրագրային առաջադրանքները կատարելու և ավարտին հասցնելու համար։
Խրախուսել ու քաջալերել սաներին կիրառելու ինքնուսուցման և տեխնոլոգիաների հնարավորությունները։
Հետևել ուսանողների հաճախելիությանը և հետադարձ կապ ապահովել ծնողների հետ։
Միջոցներ ձեռնարկել նոր ուսանողներ ներգրավելու և տեխնոլոգիաների հանդեպ հետաքրքրություն առաջացնելու ուղղությամբ։
Աջակցել դասընթացների ու խմբային նախագծերի կազմակերպման աշխատանքներին։
Նախագծային ուսուցման կազմակերպման ընթացքում կազմակերպել սովորողի ուսնակությունը ոլորտի կազմակերպություններում, ապահովել նախագծային ուսումնառության ընթացքում հանրակրթության պարտադիր նվազագույն պահանջին համապատասխան առարկայացանկերի և թեմաների ուսուցումը։
Նպաստել արտահայտչամիջոցների և ներկայացման ունակությունների զարգացման ու ստեղծագործական ձիրքի բացահայտմանը։
Օգնել, որ ուսանողը պատկերացում ունենա ժամանակակից հասարակական կյանքի տնտեսական, քաղ֊իրավական, կրթամշակութային ոլորտների վերաբերյալ, և այդ ոլորտներում ժամանակակից համակարգչային նախագծման, նմանակման ու կառավարման միջոցների կիրառման վերաբերյալ։
Աշխատանքային փորձը տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես նաև դասավանդման փորձը ցանկալի է։ Որպես առավելություն կդիտվի ազգային պարերի և դասական հայերենի իմացությունը։ Մանրամասների համար կարող եք զանգահարել +37497336419 հեռախոսահամարին կամ այցելել Շուշիի տեխնոլոգիական համալսարան (ք․ Ստեփանակերտ, Վաղարշ Վաղարշյան 7)։