Շուշիի տեխնոլոգիական համալսարանի քոլեջի կրթական ծրագրի «Դիզայն» մասնագիտության դիմորդներն այսօր հանձնեցին ներբուհական վերջին քննությունը` «Կոմպոզիցիա» առարկայից։
Անդրադառնալով քննության արդյունքներին` ՇՏՀ-ի «Հակոբ Գյուրջյան» դիզայնի և հագուստի մոդելավորման դեպարտամենտի դասախոս Անահիտ Օհանյանը նշել է, որ ընդհանուր պատկերը դրական է, արդյունքները համապատասխանում են ակնկալիքներին. «Նոր քոլեջի մեկնարկը ևս մեկ հնարավորություն է դիզայն մասնագիտություն ուսուցումն ավելի խորացնելու Արցախում, և առավելությունը կայանում է նրանում, որ տվյալ մասնագիտությամբ կարող են աշխատել նաև հեռավար»,- հավելել է Ա. Օհանյանը։
ՇՏՀ-ի լրատվության բաժին