Հայտարարություն թափուր հաստիքի համար
Շուշիի տեխնոլոգիական համալսարանը հայտարարում է մրցույթ՝ հաստատության Հրատարակչության և տեխնիկական սպասարկման բաժնում հայերեն-ռուսերեն խմբագրի թափուր հաստիքի համար:
Աշխատանքային պարտականությունները՝
Պետք է իրականացնի Համալսարանի տարբեր բնույթի տեքստերի և «Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր» գիտական պարբերականում տպագրվող հոդվածների թարգմանություններ՝ հայերեն – ռուսերեն լեզուներով, ինչպես նաև խմբագրի կատարված թարգմանություններն՝ ըստ անհրաժեշտության:
Ներկայացվող պահանջները՝
ա) Բարձրագույն մասնագիտական կրթություն (առնվազն բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան),
բ) աշխատանքի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձառություն,
գ) ԱՀ օրենսդրության, ՇՏՀ կանոնադրության իմացություն,
դ) հայերենի և ռուսաց լեզվի գերազանց իմացություն և արագ տիրապետում,
ե) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Հետաքրքրված անձանց խնդրում ենք ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
• դիմում,
• անձնական թերթիկ,
• ինքնակենսագրություն,
• դիպլոմների պատճենները՝ գիտական (որակավորման) աստիճանը (կամ) գիտական կոչումը, (կամ) համալսարանի կողմից տրված պատվավոր կոչումը հաստատող փաստաթղթերի պատճենները,
• անձնագրի և սոցիալական քարտի պատճենները,
• 1 լուսանկար՝ 3×4
• աշխատանքային գրքույկ կամ քաղվածք աշխատանքային գրքույկից։
Փաստաթղթերն ընդունվում են համալսարանի Կադրերի և ընդհանուր բաժնում (ք. Ստեփանակերտ, Վ. Վաղարշյան 7), սույն թվականի սեպտեմբերի 18-ից 29-ը: