Հարգելի ՛ ընկերներ,
Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի ս/թ հուլիսի 8-ի N 1218-Ա/2 հրամանով «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամին տրամադրվել է միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնելու համար լիցենզիա ներքոնշյալ մասնագիտությունների գծով. 0212.01.5-«Դիզայն» 0612.01.5 –«Տվյալների բազաների մշակման և կառավարման ավտոմատացված համակարգեր» 0731.01.5 – «Քաղաքաշինական կադաստր» 0811.02.05 – «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» 0411.01.5 – «Հաշվապահական հաշվառում (ըստ ճյուղերի)»։