ԷկոԿրթարանի 🌳 «Ծառերը մանրադիտակի տակ» հեղինակային, նորարարական էկոկրթական նախագիծն իրականացվում է «ԷԿՈՍ» էկոկրթական-մշակութային ՀԿ-ի կողմից՝ «ԱՄՔՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» հիմնադրամի աջակցությամբ։
Ծրագիրն իրականացվում է հեղինակ-վարող՝ ԷկոԿրթարանի հիմնադիր Ն․ Եղոյանի նախաձեռնությամբ։
Նախագծի շրջանակում շարունակվում են քոլեջականների այցելությունները՝ նպատակ ունենալով մոտիկից ծանոթանալ բնության հրաշքներին և ծառերի աշխարհին՝ դիտարկումների ու փորձարարությունների միջոցով։ Այցելությունների ընթացքում մասնակիցները հնարավորություն են ստանում ճանաչելու Հայաստանի բնությանը հատուկ ծառատեսակներ, այդ թվում՝ Հայաստանի Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ և վտանգված տեսակներ։
ՇՏՀ լրատվական բաժին




