Քոլեջում կենսաբանություն առարկայի շրջանակներում ամփոփվել է «Տոհմածառի ներկայացում» նախագծային աշխատանքը։ Նախագծի նպատակն էր խթանել ուսանողների գիտելիքները ժառանգականության, գենետիկ կապերի և ընտանեկան առողջության պատմության նկատմամբ՝ միաժամանակ զարգացնելով հետազոտական և վերլուծական հմտությունները։

Ուսանողները կազմել և ներկայացրել են իրենց տոհմածառերը՝ ներառելով տվյալներ սերունդների, առողջական առանձնահատկությունների, արյան խմբերի կամ ժառանգական հիվանդությունների վերաբերյալ (ըստ ցանկության)։ Աշխատանքները ներկայացվել են գրաֆիկական, տպագիր կամ թվային

 տարբերակով՝ ուղեկցվելով պարզաբանումներով։

ՇՏՀ լրատվական բաժին

Post navigation

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *