Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ, ծնողներ
Շուշիի տեխնոլոգիական համալսարան հիմնադրամի ՔՈԼԵՋԻ տնօրենությունը մեծ պատասխանատվությամբ և ուրախությամբ այսօր ողջունեց մեր նոր սերնդի ուսանողներին՝ առաջին կուրսեցիներին։ Այս օրը կարևոր մեկնարկ է ձեր կյանքի նոր շրջափուլի համար, երբ բացվում են գիտելիքի, հմտությունների և ինքնաբացահայտման դռները։
🌸📚
Սեպտեմբերի 1-ը միայն ուսումնական տարվա սկիզբը չէ․ այն մեր բոլորի համար խորհրդանշում է վստահություն ապագայի հանդեպ, մշտական առաջընթացի ու կրթական արժեքների պահպանման ձգտում։ ՔՈԼԵՋԸ իր առաքելությամբ կոչված է ձեզ փոխանցելու ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլև ձևավորելու պատասխանատու քաղաքացիական դիրքորոշում, արժեհամակարգ և հայրենիքին նվիրվածություն։
2024/2025 ուսումնական տարվա գերազանց առաջադիմության և ակտիվ մասնակցության համար երկու ուսանողներ ոչ միայն արժանացան գովասանագրի, այլև ստացան 100% ուսման վարձի զեղչ առաջին կիսամյակի համար՝
Ապրեսյան Արմեն Աշոտի – «Քաղաքաշինական կադաստր» մասնագիտություն, 3-րդ կուրս
Վերդյան Տատյանա Արտեմի – «Հաշվապահական հաշվառում (ըստ ճյուղերի)» մասնագիտություն
Շնորհավորում ենք մեր ուսանողներին և մաղթում նոր բարձունքներ գիտության և մասնագիտական ոլորտում։
Տնօրինությունը վստահ է, որ դուք ձեր եռանդով, նպատակասլացությամբ և աշխատասիրությամբ կզարդարեք մեր ուսումնական համայնքը և կդառնաք այն մասնագետները, որոնցից կախված է մեր երկրի առաջընթացը։
Թող այս ուսումնական տարին լինի նոր ձեռքբերումների, ստեղծագործ մտքի ու հաջողությունների շրջան։ Մաղթում ենք ձեզ տոկունություն, ուժ և ոգեշնչում՝ գիտելիքի դժվարին, բայց պայծառ ճանապարհին։
ՇՏՀ լրատվական բաժին