Ձեր աջակցությունը մեր ջանքերի շարժիչ ուժն է

Աջակցության հարթակի գործարկում

           «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամը հիմնադրվել է 20160126 թ։ Իր գործունեության յոթ տարիների ընթացքում նա զգալի հաջողություններ է արձանագրել գյուղատնտեսության, բնական տեխնոլոգիաների և շինարարության բնագավառներում ուսումնառության երեք մակարդակներում կադրերի պատրաստման և նոր տեխնոլոգիաների մշակման ուղղությամբ հետազոտական գործունեության գործընթացներում։

           Թեև 44-օրյա պատերազմի արդյունքում, 2020թ-ին, Համալսարանի 5 մասնաշենքերը,  մնացին Շուշիում,  սակայն մեկ տարվա ընթացքում մեզ հաջողվեց Ստեփանակերտում վերականգնել Համալսարանի գործունեությունը, այդ թվում՝ հետազոտական լաբորատորիաները և շարունակել արգասաբեր աշխատել։ Համալսարանի կողմից յոթ տարիների ընթացքում, գրանցվել է շուրջ 70 գյուտ, որը բավականին արդյունավետ ցուցանիշ է, տպագրվել է 100-ից ավելի գիտական հոդվածներ, այդ թվում միջազգային հանրաճանաչ հանդեսներում։ Համալսարանը հանդիսանում է ՀՀ ԲՈԿ-ի կողմից ընդունված և РИНЦ հղումների համակարգում գրանցված «Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր» պարբերականի չորս հիմնադիրներից մեկը: Համալսարանը սերտորեն համագործակցում է ՀՀ-ի և միջազգային մի շարք ճանաչված առաջատար համալսարանների և  հետազոտական կենտրոնների հետ։

            Համալսարանը ՀՀ «Մասնագիտական կրթության որակի ապահովման կենտրոն» հիմնադրամի կողմից երկու անգամ բարեհաջող անցել է ինստիտուցիոնալ հավատարմագրում։  2023թ. հավատարմագրման արդյունքներով Համալսարանը ՈԱԱԿ-ի փորձագետների կողմից 10 չափանիշներից 10-ը գնահատվել է դրական։

             Սեպտեմբերյան հայտնի դեպքերից հետո, համալսարանը կրկին կանգնել է կազմալուծման կամ վերականգնման բարդ երկընտրանքի առջև, բայց անկախ բոլոր բարդություններից կրկին վերակազմավորվել է՝  /ՀՕ -169 օրենքի համաձայն  16012024 թ  դիմել է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն/։ Սույն թվականի  հունվարի 30-ի դրությամբ համալսարանը ձեռք է բերել Հարկ վճարողի հաշվառման համար /00524644/, գործունեության հասցեն՝ Արմենակ Արմենակյան /125 Նորք –Մարաշ 0011 Երևան Հայաստան և փորձում է գործունեություն ծավալել ՀՀ-ում։

 

                  Սիրելի ՛ համալսարանականներ, շրջանավարտներ, սփյուռքի բարեկամներ, անհատ ձեռներեցներ, բարեգործական կազմակերպություններ, անհատներ

 

            Այս հարթակը նախատեսված է լուծելու կարիքների լայն շրջանակ՝ ուսանողների  ակադեմիական աջակցությունից   մինչև վարչական աջակցություն՝ ուսումնական մասնաշենքի ձեռքբերում կամ վարձակալություն, լսարանների կահավորում, լաբորատորիաների համակարգչային լսարանների ստեղծում,  մարզադահլիճի կահավորում, գրադարանի ստեղծում՝ մասնագիտական գրականության ձեռք բերում և այլն։

              Շնորհակալություն ձեր շարունակական նվիրվածության համար: Միասին մենք կարող ենք հաղթահարել ցանկացած խոչընդոտ և դառնալ ավելի ամուր՝ որպես միասնական և աջակցող ընտանիք:

 

Հարգանքներով,

Նվեր Միքայելյան

Ռեկտոր:

Շուշիի տեխնոլոգիական համալսարան

 

Հաշվեհամար`

 

AMD 22317011165000

RUB 22317011165001

USD 22317011165002