ՇՏՀ ուսանողների այցը` Արցախի գիտական կենտրոն

Այսօր` մարտի 17-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի արտաքին կապերի բաժնի  նախաձեռնությամբ  բակալավրի «Անասնաբուժություն», «Ագրոնոմիա» և միջին մասնագիտական կրթական ծրագրերի «Գյուղատնտեսագիտություն» մասնագիտութունների ուսանողները այցելել են Արցախի գիտական կենտրոն։ Ուսանողներին ուղեկցել են ՇՏՀ դասախոսներ Լուսինե Այդինյանը և Սիլվա Արզումանյանը։ Լ. Այդինյանի խոսքով` այցը կրում է ճանաչողական բնույթ, որի ընթացքում ուսանողները ծանոթացել են ընդհանուր գիտական կենտրոնի գործունեությանը, քիմիական լաբորատորիայի  […]

Read More

ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյանի շնորհավորական ուղերձը Նորայր Մկրտչյանին

Հարգելի՛ պարոն Մկրտչյան, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կոլեկտիվի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պատասխանատու պաշտոնում նշանանկվելու կապակցությամբ։ Արցախի Հանրապետության համար այս բարդ ժամանակաշրջանում մեծ առաքելություն է լինել մի համակարգի ղեկավար, որն ուղղակիորեն պատասխանատու է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների զարգացման համար: Վստահ եմ, որ Ձեր […]

Read More

ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյանը հանդիպել է ուսանողների հետ

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Նվեր Միքայելյանը «Աշխարհաքաղաքական արդի զարգացումները և մարտահրավերները» թեմայով քննարկման շրջանակում հանդիպել է բակալավրի առկա ուսուցման համակարգի ուսանողների հետ: Անդրադառնալով աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին՝ համալսարանականները քննարկել են երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակը և դրանից դուրս գալու հնարավորությունները: Հանդիպմանը նաև մասնակցել են ՇՏՀ հումանիտար ամբիոնի վարիչ Մհեր Հարությունյանը և զինղեկ Ալեքսանդր Սահակյանը: Սահակյանն իր հերթին […]

Read More

Մասնագիտական կողմնորոշմանը նվիրված հանդիպում՝ Խնապատում

Այսօր՝ մարտի 14-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի արտաքին կապերի բաժնի, կարիերայի զարգացման և շարունակական կրթության կենտրոնի, ուսանողական խորհրդի և «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի ներկայացուցիչները՝ ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով ռեկտորի տեղակալ Արևիկ Հարությունյանի գլխավորությամբ, հանդիպել են Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի Արթուր Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոցի ավարտական դասարանցիների հետ: Հանդիպմանը, որին նաև աշակերտների ծնողներն են մասնակցել, քննարկվել […]

Read More

ՇՏՀ թիմը մասնակցում է կամավորական աշխատանքներին

Օրեր առաջ հասարակական հիմունքներով պետական ծրագրերի իրագործմանն աջակցելու և ամենատարբեր կամավորական աշխատանքներին մասնակցելու կոչ է արել Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողները` ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով ռեկտորի տեղակալ Արևիկ Հարությունյանի հետ, արձագանքել են պետնախարարի կոչին. «Ուսանողները միանգամից պատրաստակամություն են հայտնել ու արդեն քանի օր է` նրանք իրականացնում են բազմաբնույթ աշխատանքներ։ Սեղծված […]

Read More

Բաց դաս «Գծագրություն» առարկայից

Այսօր՝ մարտի 9-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանում «Գծագրություն» առարկայի շրջանակներում քաղաքաշինական կադաստր մասնագիտության առաջին կուրսում կազմակերպվել է բաց դաս՝ «Երկրաչափական պատկերների պրոյեկցիաներ և աքսոնոմետրիկ պրոյեկցիաներ» թեմայով։ Դասն անց է կացրել «Ճարտարապետության, քաղաքաշինության, էներգետիկայի և ջրային համակարգեր» դեպարտամենտի դոցենտ Անաիդա Պողոսյանը, ով ներկայացրել է երկրաչափական մարմինների և այլ առարկաների աքսոնոմետրիկ պրոյեկցիաների կառուցման ձևերն ու օրինաչափությունները։ Բաց դասին […]

Read More

Առցանց հանդիպում «Climate Uturn» նախաձեռնության ներկայացուցիչների հետ

Այսօր՝ մարտի 9-ին Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի միջին մասնագիտական կրթական ծրագրերի և բակալավրի ուսանողները առցանց եղանակով հանդիպեցին «Climate Uturn» էկոլոգիական նախաձեռնության ներկայացուցիչների հետ։ «Climate Uturn»-ի ներկայացուցիչները ուսանողներին ներկայացրել են պերմակուլտուրան և նախագծի կառավարումը, նախագծային աշխատանքի միջոցով պերմակուլտուրայի իրականացման սկզբունքները։ Ծրագիրը տևելու է 3 ամիս, որը բաղկացած է 2 մասից՝ պերմակուլտուրայի ուսուցում և նախագծի կառավարման […]

Read More

Նպաստելով մասնագիտական կողմնորոշմանը

Այսօր Շուշիի տեխնոլոգիական համալսարանի միջին մասնագիտական կրթական ծրագրերի «Համակարգերի տեսություն» մասնագիտության  և տեղեկատվական տեխնոլոգիաներ մասնագիտության 1-ին կուրսի ուսանողներին հյուրընկալվել է «ՋիՋի» ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանը։ Նախաձեռնությունը «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի ուսուցիչ-համակարգող Արմինե Վարդանյանինն է․ «Հանդիպումը  կնպաստի ուսանողների  մասնագիտական կողմնորոշմանը» -նշել է նա։ Հանդիպման ընթացքում Խ․ Գրիգորյանը  խոսել է   ընկերության պատմության, գործունեության, կառուցվածքի, մատուցած ծառայությունների, ձեռքբերումների, ընդհանուր […]

Read More

Ներգրավվել գյուղատնտեսական աշխատանքներին. «Կանաչ արահետ» ՀԿ նախագահի խորհուրդը ՇՏՀ ուսանողներին

Փետրվարի 28-ին Շուշիի տեխնոլոգիական համալսարանի մի խումբ ուսանողների հետ առցանց հանդիպում է ունեցել «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության նախագահ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Նունե Սարուխանյանը։ Բանախոսն անդրադարձել է շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված պարենային անվտանգության խնդրին և  դրանից ելք գտնելու ուղիներին։ Կարևորելով  հատիկային մշակաբույսերի և հատիկաընդեղենի արտադրությունը, բանջարեղենի անփոխարինելի դերը պարենում ու հաշվի առնելով ստեղծված վիճակը՝ Ն․ Սարուխանյանն առաջարկել […]

Read More

Կատարելագործելով մասնագիտական կարողությունները

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի արտաքին կապերի բաժինը գյուղատնտեսական ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպվել է «Գյուղատնտեսական վնասատուները և դրանց դեմ պայքարի նորագույն միջոցառումները» թեմայով սեմինար-դասախոսություն։ Ապագա գյուղատնտեսների համար դասախոսությամբ է հանդես եկել Արցախի գիտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրենի պաշտոնակատար, լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Նոնա Գրիգորյանը։ Բանախոսը ներկայացրել է բույսերին վնասատուների պատճառած վնասները և դրանց դեմ ընթացիկ պայքարի […]

Read More