Մրցումներ՝ նվիրված հայրենիքի պաշտպանի օրվան

Այսօր՝ փետրվարի 23-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հումանիտար առարկաների ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել են շախմատի, վոլեյբոլի և սեղանի թենիսի ներբուհական մրցումներ՝ նվիրված հայրենիքի պաշտպանի օրվան։ Վոլեյբոլի միջֆակուլտետային մրցապայքարում առաջին պատվավոր տեղն է զբաղեցրել ճարտարապետաշինարարական ֆակուլտետը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է գյուղատնտեսական, իսկ երրորդ տեղը՝ տեխնոլոգիական ֆակուլտետը։ Սեղանի թենիսի մրցաշարն անց է կացվել անհատական մրցակարգով: Մրցակցության արդյունքում առաջին, երկրորդ […]

Read More

Միջոցառում՝ նվիրված մայրենի լեզվի միջազգային օրվան

Այսօր՝ փետրվարի 21-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի լեզուների ամբիոնի ասիստենտ Գայանե Սարգսյանի նախաձեռնությամբ, Ստեփանակերտի Հայկ Բալասանյանի անվան համար 5 հիմնական դպրոցում կայացել է մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված միջոցառում, որին ներկա են գտնվել ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյանը, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ և հրավիրվածներ։ Միջոցառումը սկսվել է լռության րոպեով՝ ներկաները հարգանքի տուրք են մատուցել Արցախյան գոյապայքարի ընթացքում զոհված […]

Read More

Հանդիպում էթիկետի մասնագետի հետ

Փետրվարի 16-ին Շուշիի տեխնոլոգիական համալսարանում արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ անցկացվել է «Բիզնես էթիկետ» խորագրով սեմինար-դասընթաց, որը վարում էր ոլորտի առաջատար մասնագետ, «Քաղաքացիական Հաբ» ՀԿ համահիմնադիր Լուսինե Համբարձումյանը։ Դասընթացավարը ներկաներին տեղեկացրել է իմիջի ձևավորման տեխնոլոգիաների, գործարար իմիջի առանձնահատկությունների ու արդյունավետ ինքնաներկայացման տեխնիկայի մասին։ Ներկայացվել է նաև, թե ինչպես պետք է զարգացնել ու կատարելագործել գործարար ու հաղորդակցական […]

Read More

Հանդիպում հեռակա ուսուցման համակարգի ուսանողների հետ

Փետրվարի 1-ին Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի «Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա» և «Ագրոբիզնես» մասնագիտությունների հեռակա ուսուցման համակարգի 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողների հետ հանդիպել են ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյանը, ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոզա Ավագյանը և այլ պատասխանատուներ: Հանդիպման նպատակն էր ծանոթանալ ուսանողների հետ, նրանց հաղորդակից դարձնել համալսարանի առաջիկա անելիքներին, կրթության որակի բարձրացմանն ուղղված քայլերին, […]

Read More

Կայացել է ՇՏՀ-ի գիտխորհրդի նիստը

Տեղի է ունեցել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գիտական խորհրդի՝ 2023 թվականի առաջին նիստը, որը վարում էր  ռեկտոր Նվեր Միքայելյանը։ Նախ հաստատվել է նիստի օրակարգը, այնուհետև ռեկտոր Նվեր Միքայելյանը գիտական խորհրդի անդամներին է ներկայացրել «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի 2022 թվականի գործունեության հաշվետվությունը: Նիստի ընթացքում քննարկվել է 2022-2023 ուսումնական տարվա առաջին կիսամյակում իրականացված կրթության որակի ստուգումները, հարցումների արդյունքներն […]

Read More

Նվիրատվություն ՇՏՀ-ին

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ագրոնոմիայի, անասնաբուժության և գյուղատնտեսության մեքենայացման դեպարտամենտի ասիստենտ  Ռոզա Կոստանդյանը բուհի ուսումնական  լաբորատորիային է նվիրաբերել  կոլբաներ և փորձանոթներ՝ լաբորատոր աշխատանքները կազմակերպելու համար․ «Փորձասարքերը հնարավորություն կստեղծեն  կրթական գործընթացը կազմակերպել առավել  արդյունավետ: Կարծում եմ, որ ուսումնառությունն առանց պրակտիկ‚ հետազոտական կողմի թերի կլինի»,- նշել է նա։ Նշենք, որ ուսումնական  լաբորատորիայի շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են, և […]

Read More

ՇՏՀ-ում մեկնարկել են հեռակա ուսուցման համակարգի պարապմունքները

Շուշիի տեխնոլոգիական համալսարանում հունվարի 9-ից շարունակվում են հեռակա ուսուցման համակարգի առաջին կիսամյակի (ձմեռային) պարապմունքները, որոնք կտևեն մինչև հունվարի 27-ը ներառյալ: Գյուղատնտեսական ֆակուլտետի դեկանի օգնական Մանուշ Միրզոյանը նշել է. «Հեռակա համակարգի դասերն ու քննաշրջանն անցնում են բնականոն հունով, ուրախությամբ ենք փաստում, որ բացակա ուսանողները քիչ են»,-նշել է նա: Առաջին հերթով կազմակերպվում են միջին մասնագիտական ծրագրերի և […]

Read More

Լույս է տեսել Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր գիտական հանդեսի 2022թ․ վերջին՝ 4-րդ համարը

Հրատարակված 10 գիտական հոդվածների հեղինակների թիվը՝ 33, որից Շուշիի տեխնոլոգիական համալսարանից՝ 20։ Հեղինակներից գիտական աստիճանի հայցորդների թիվը՝ 6, ուսանողների թիվը՝ 5։ Արտերկրից հրատարակվել է 1 գիտական հոդված (Վրաստան), որը հեղինակել են 3 հետազոտող։ Հղումն՝ այստեղ […]

Read More

ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյանի շնորհավորական ուղերձը` Ամանորի և Սուրբծննդյան տոների առթիվ

Սիրելի ուսանողներ, դասախոսներ, գործընկերներ, Բոլորիս համար Ամանորը հատուկ խորհուրդ ունի, քանզի սովորաբար տարեմուտին ենք ամփոփում ավարտվող տարին և նոր ուժով ու եռանդով դիմավորում նոր տարին։ Պիտի ասեմ, որ Ամանորը շատերիս համար ընտանեկան տոն է, սակայն 2023 թվականը մենք թևակոխում ենք բարդ իրավիճակում, երբ կեղծ բնապահպանական քողի տակ Ադրբեջանն արգելափակել է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին […]

Read More

Վիկտորինա «Դու, ես և ինֆորմատիկան»

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Ստեփանակերտի Պոլ Էլյուարի տուն-ֆրանկոֆոնիայի կենտրոնում տեղի ունեցավ «Դու, ես և ինֆորմատիկան» խորագրով վիկտորինա, որը կազմակերպել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի բնագիտության, կապի միջոցների և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Իրենա Հարությունյանը։ Վիկտորինային մասնակցել են Շուշիի տեխնոլոգիական համալսարանի և «Գրիգոր Նարեկացի» համալսարանի  միջին մասնագիտական կրթական ծրագրերի ուսանողները և Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ […]

Read More