Կայացել է «Նախագծերի կառավարում» խորագրով դասընթացը

Tom’s NGO հասարակական կազմակերպությունը, «Հզորացնելով ապագան» ծրագրի շրջանակում, օգոստոսի 9-ից 11-ը Ստեփանակերտում անցկացրել է «Նախագծերի կառավարում» թեմայով դասընթաց, որին մասնակցել է նաև Շուշիի տեխնոլոգիական համալսարանի արտաքին կապերի բաժնի պետ Թամարա Դանիելյանը։ Դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել նախագծին, նրա իրականացման ընթացքին և կառավարման հիմնական գործընթացներին։ Դասընթացը վարում էր «ռեԱրմենիա» համագործակցության հարթակի  գործառնական տնօրեն, ոլորտի փորձագետ Արտակ […]

Read More

ՇՏՀ գիտական գրադարանի աշխատակիցները վերապատրաստվել են ՀՀ-ում

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գիտական գրադարանի աշխատակիցներ Իրինա Առաքելյանը և Նոննա Առաքելյանը` գրադարանի վարիչ  Ռազմելա Սայիյանի գլխավորությամբ, օգոստոսի 8-ից 12-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում մասնակցել են վերապատրաստման դասընթացների։ Ծրագրի նպատակը մասնագիտական նոր հմտությունների և գիտելիքների փոխանցումն ու յուրացումն էր։  Մասնագետները դասընթացի շրջնակում ծանոթացել են «Koha» գրադարանային համակարգով սպասարկումը կազմակերպելու նրբություններին, գրացուցակագրմանը և այլն. «Դասընթացն իսկապես շատ ուսանելի […]

Read More

ՇՏՀ ուսանողները մասնակցել են Էրազմուս+ ծրագրին

«Էրազմուս+» ծրագրի շրջանակում  կազմակերպված երիտասարդական միջմշակութային կրթական ճամբարին оրերս արտերկրում մասնակցել են Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողներ Տիգրան Գաբրիելյանն ու Անիտա Ղազարյանը. «Շնորհակալություն ՇՏՀ անձնակազմին՝ նման հնարավորություն մեզ ընձեռելու համար: Մասնակցելով ծրագրին՝ մենք կառուցեցինք միջմշակութային կամուրջ օտարերկրացի մեր հասակակիցների հետ, ձեռք բերեցինք  նոր կապեր, ծանոթացանք  նրանց մտածելակերպին, նիստ ու կացին, մշակույթային  առանձնահատկություններին»,-տպավորություններով կիսվել է Ա. Ղազարյանը: […]

Read More

«Իրական դպրոց»-ը կգործի նաև ՇՏՀ-ի կազմում

Ստեփանակերտում եռակողմ հուշագիր է կնքվել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի միջև: Հուշագրով կողմերը պարտավորվում են ՇՏՀ միջին մասնագիտական կրթական ծրագրերում ապահովել «Համակարգերի տեսություն» մասնագիտության բացումը գալիք ուսումնական տարվանից: Հուշագիրը ստորագրել են ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյանը,  ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը և «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի  տնօրեն Վահագն Պողոսյանը։ «Իրական […]

Read More

Արտահոսման գործակիցների որոշման նոր փորձասարք. jhhi.am

Ակոդեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի հիդրավլիկական հետազոտությունների լաբորատորիայում մշակվել և պատրաստվել է փոքր ճնշումների տակ տեղի ունեցող արտահոսման գործակիցների որոշման նոր փորձասարք: Այս մասին հայտնում է jhhi.am -ը: Փորձասարքի գաղափարը տ.գ.դ. պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանինն է: Այն նախատեսված է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ջրային ոլորտի մասնագիտություններով սովորող […]

Read More

Շնորհակալական նամակ МАЭФ ֆորումին մասնակցելու համար

2022թ. մայիսի 16-17-ին Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի ավիացիոն համալսարանում կայացած Մոսկվայի ակադեմիական տնտեսագիտական ֆորումին (МАЭФ) մասնակցել է նաև Շուշիի տեխնոլոգիական համալսարանը: Տնտեսագետների միջազգային միության (МСЭ) նախագահ, Ազատ տնտեսական հասարակության (ВЭО) նախագահ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Բոդրունովը նամակի միջոցով իր երախտագիտությունն  է հայտնել հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովհաննես Թոքմաջյանին` МАЭФ-2022-ի կազմակերպման գործում մեծ ներդրման համար: Կից ներկայացվում է […]

Read More

ՇՏՀ-ում կայացել է «Վեկտոր» ՀԿ սոցիալական ձեռներեցության «Accelerator» ծրագիրը

Շուշիի տեխնոլոգիական համալսարանում այսօր կայացել է «Վեկտոր» հասարակական կազմակերպության «Accelerator» ծրագրի դրամաշնորհային փուլը: Այն միտված է գյուղատնտեսության ոլորտում աշխատողների ձեռներեցության կարողությունների զարգացմանը: «Accelerator» ծրագրին մասնակցել են պատերազմի հետևանքով տեղահանված ուսանողներ, ֆերմերներ և մասնագետներ, ովքեր ներկայացրել են սեփական բիզնես ծրագիրը՝ փորձելով ապահովել արցախյան արտադրանքի հանրահռչակումը երկրի սահմաններից դուրս: Հաշվի առնելով ստեղծված հանձնաժողովի կարծիքը՝ բալային համակարգով հաղթողի […]

Read More

Համագործակցության համաձայնագիր` НИИСФ РААСН և ՇՏՀ միջև

Ռուսաստանի ճարտարապետութան և շինարարական գիտությունների ակադեմիայի շինարարական ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի  և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր: Այն ստորագրել են НИИСФ РААСН տնօրեն Իգոր Շուբինը և ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյանը: Համաձայնագիրը նախատեսում է իրականացնել փոխշահավետ համագործակցություն կրթական և գիտական ​​գործունեության ոլորտում, ստեղծել բարենպաստ պայմաններ համատեղ հեռանկարային հետազոտական, մշակութային, կրթական ծրագրերի իրականացման համար: Գիտահետազոտական […]

Read More

Կայացել է ՇՏՀ հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հուլիսի մեկին կայացել է «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» hիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը: Այն վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը: Օրակարագային 8 հարցի շուրջ զեկուցմամբ հանդես են եկել ռեկտոր Նվեր Միքայելյանն ու պրոռեկտոր Ռոզա Ավագյանը: «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» hիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հավանություն է տվել բուհի կառուցվածքում, […]

Read More

Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիրն ընդգրկվել է DOI համակարգում

Այսուհետ Բարձր տեխնոլոգիաների տեղեկագրում հրատարակված յուրաքանչյուր հոդված կունենա DOI (International DOI Foundation Members) համակարգում իր նույնականացման թվանիշը, ինչը հնարավորություն կտա դրանք հասանելի դարձնել ամբողջ աշխարհում։ Ատենախոսությունների հիմնական արդյունքները հրատարակելու համար ՀՀ ԲՈԿ-ի պարտադիր պահանջներից է, որպեսզի գիտական պարբերականը ունենա թվային օբյեկտի նույնականացուցիչ (Digital Object Identifier — DOI): Այս պահանջն ուժի մեջ կմտնի 2024թ․-ից։ Նշենք, որ […]

Read More