Դասընթաց՝ ուսանողների առաջարկով
Այսօր՝ մայիսի 24-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետում ուսանողների առաջարկով կազմակերպվել է դասընթաց՝ «Գյուղատնտեսական արտադրության ոլորտում բիզնես ծրագրերի դերը, նշանակությունն ու կազմումը» թեմայով, որին մասնակցել են «Ագրոբիզնես», «Ագրոնոմիա», «Պարենամթերքի տեխնոլոգիա» և «Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտության տարբեր կուրսերի ուսանողներ: Դասախոսությամբ հանդես են եկել ինժեներական էկոնոմիկայի և ագրոբիզնեսի ամբիոնի ասիստենտ Արմենուհի Աբրահամյանը, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ […]