Հարգելի Դիմորդ, Տվյալների բազաների մշակման և կառավարման ավտոմատացված համակարգեր /0612.01.5/ մասնագիտության ընդունելությունը տեղի է ունենում առցանց՝ dimord.emis.am հարթակի միջոցով: Որակավորումը՝ Տեխնիկ Ծրագրավորող Ուսման տևողությունը՝ 4 տարի ։  Ընդունելությունն իրականացվում է առանց քննության՝ հիմնական ընդհանուր կրթության (9-րդ դասարանի) հիմքով: Շտապի՛ր դիմել մինչև Օգոստոսի 17-ը, ժամը 18։00: Մանրամասն տեղեկությունների համար՝ 098970765,096939111 ՇՏՀ լրատվական բաժին […]

Read More

Ի գիտություն

Ի գիտություն  Դիզայն  /0212.01.5/ մասնագիտության դիմորդների  Առցանց եղանակով դիմորդների դիմում հայտերի ընդունելությունը dimord.emis.am հարթակում կմեկնարկի  2024 թվականի հուլիսի 20-ից   մինչև օգոստոսի 8-ը, ժամը 18։00։ Միջին մասնագիտական կրթության Դիզայն (0212.01.5) մասնագիտության ներբուհական ընդունելության առարկայական քննությունների անցկացման օրերն են․ 1․ «Գծանկար» – 09․08․2024 2․ «Գունանկար»  – 13․08․2024 3․ «Կոմպոզիցիա» – 15․08․2024 […]

Read More

Հայտարարություն

«Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամը ղեկավարվելով ՀՀ կառավարության 2020 թ. հունիսի 11-ի  N 958-ն որոշմամբ և հիմք ընդունելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2012 թ․ ապրիլի 5 –ի  N 254-ն հրամանով հաստատված կարգի 5-րդ կետը հայտարարում է միջին մասնագիտական կրթական ծրագրով  2024-2025 ուստարվա առկա ուսուցմամբ ընդունելություն հիմնական ընդհանուր կրթության (9-րդ դասարանի) հիմքով հետևյալ մասնագիտություններով․        Անցիր հղումով     Շուշիի տեխնոլոգիական […]

Read More

ՇՏՀ-ի «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամում լվացքի գել են պատրաստել

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանում գործող «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի առաջին կուրսի ուսանողները՝ ուսուցիչ Ինարա Օհանյանի հետ, պատրաստել են լվացքի գել: Ըստ Օհանյանի՝ օճառի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչները երկրի պաշարման պայմաններում ստիպված էին հայթայթել. «Փորձել ենք այնպիսի նյութեր ընդգրկել, որոնք ալերգիկ ռեակցիաներ չեն առաջացնի, հնարավորինս քիմիական նյութեր քիչ օգտագործել, որ վնասակար չլինեն և կարողանանք […]

Read More

Նվիրատվություն ՇՏՀ-ի անասնաբուժական լաբորատորիային

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանն Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հանրապետական անասնաբուժական և սննդամթերքի փորձաքննությունների լաբորատորիա» (ՀԱՍՓԼ) ՊՈԱԿ-ի կողմից ստացել է նվիրատվություն՝ անասնաբուժական լաբորատոր գործիքների տեսքով: «Գործիքների առկայությունը կնպաստի ՇՏՀ-ի անասնաբուժական լաբորատորիայի գործարկմանը: Անասնաբուժական լաբորատորիան կծառայի «Անասնաբուժություն» մասնագիտության ուսանողների լաբորատոր գործնական պարապմունքների մեկնարկին: Շնորհակալ ենք այդ նվիրատվության համար»,-ասել է ՇՏՀ-ի արտաքին կապերի բաժնի պետ Լուսինե […]

Read More

ՇՏՀ-ում ուսանողական խորհրդի նոր նախագահ են ընտրել

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանում ուսանողական խորհրդի նոր նախագահ են ընտրել: Միակ թեկնածուն բուհի ճարտարապետաշինարարական ֆակուլտետի «Դիզայն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Մարի Աբրահամյանն էր: Ուսանողական խորհրդի նախագահի ընտրությունն անցկացվել է փակ քվեարկությամբ, որին մասնակցել է 25 ուսանող: 22 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ՇՏՀ-ի ուսխորհրդի նախագահ է ընտրվել Մարի Աբրահամյանը: Նա […]

Read More

Ուսումնական տարին ՇՏՀ-ում մեկնարկել է արիության դասով

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանում տեղի է ունեցել ավանդույթ դարձած արիության դասը, որը վարում էին բուհի հումանիտար առարկաների և լեզուների ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Մհեր Հարությունյանը և զինղեկ, պահեստազորի մայոր Ալեքսանդր Սահակյանը: Մհեր Հարությունյանը սկզբում անդրադարձ է կատարել 1992 թվականի սեպտեմբերի 2-ին հանրապետության հռչակման կարևորությանը և նշել, որ այս պայմաններում Հանրապետության օրը տոնելը նշանակում […]

Read More

ՇՏՀ-ն ընդունեց առաջին կուրսեցիներին

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանում տրվել է նոր ուսումնական տարվա մեկնարկը, ինչի առիթով համալսարանականներին և ուսանողության շարքերը համալրած առաջին կուրսեցիներին շնորհավորել է ուսաումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոզա Ավագյանը։ Նա բարի գալուստ է մաղթել առաջին կուրսեցիներին. «Ցանկանում եմ, որ ուսումնառության ողջ ընթացքը ձեզ համար լինի աշխարհաճանաչման ու ինքնադրսևորման ժամանակաշրջան։ Համոզված եմ՝ մենք միասին կհաղթահարենք նաև մեր հարատևման այս […]

Read More

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Նվեր Միքայելյանի շնորհավորանքի խոսքը սեպտեմբերի 1-ի կապակցությամբ

Սիրելի՛ ուսանողներ, դասախոսներ, կրթության ոլորտի աշխատակիցներ, Շնորհավորում եմ Ձեզ` սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։Անշուշտ, նոր ուսումնական տարվա մեկնարկը սպասված է և ավելի քան պարտավորեցնող յուրաքանչյուրիս համար: Ուսումնական տարին մեկնարկում է նոր մարտահրավերներով, որոնք, վստահ եմ, հաղթահարելու ենք միասին` համատեղ աշխատանքի շնորհիվ: Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, բարի գալուստ մեր համալսարան: Մաղթում եմ, որ լինեք առաջամարտիկներ […]

Read More

Ավարտական դիպլոմների հանձնում՝ ՇՏՀ-ում

Այսօր՝ օգոստոսի 28-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի մեծ դահլիճում տեղի է ունեցել բուհի 2022-2023 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը: Մագիստրատուրայի շրջանավարտները հանդիսավոր պայմաններում դիպլոմներ են ստացել ռեկտոր Նվեր Միքայելյանից, ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոզա Ավագյանից, գյուղատնտեսության ֆակուլտետի դեկան Արմանուշ Առաքելյանից: Ուսումնամեթոդական բաժնի պետ Թամարա Գրիգորյանը շնորհավորել է շրջանավարտներին՝ մաղթելով բարի երթ, մասնագիտական հաջողություններ ու վերելքներ: […]

Read More