Արտաքին կապերի բաժին

ib-e58852a6v_96417d5c

Բաժնի պետ

Թամարա Դանիելյան

ib-e58852a6v_96417d5c

Ավագ մասնագետ

  Լուսինե Այդինյան

2019 թվականին ՇՏՀ-ում ստեղծվել է «Արտաքին կապեր» բաժինը: ՇՏՀ կարճ
ժամանակամիջոցում ստեղծել է անհրաժեշտ փաստաթղթային, իրավական հիմքը՝
միջազգային գործունեության կարգավորման և համակարգման համար:

Արտաքին կապերի և միջազգային համագործակցության ոլորտում Համալսարանի
հիմնական նպատակներն են

·        Տարածաշրջանում համալսարանի գործունեության տեսանելիության բարձրացում :

·        Համալսարանի միջազգային և հայաստանյան գիտակրթական տարածքին ինտեգրումը:

·        Որակի միջազգային ատանդարտներին համապատասխան հետազոտական և
կրթական ծրագրի ներդրումը,

Ուսանողների և ՊԴ և ադմինիստրատիվ անձնակազմի շարժունության ապահովում.
Արցախից Հայաստան և արտերկիր և հակառակը, աշխատակիցների ընդգրկումը
միջազգային և հայաստանյան կրթական գործընթացներում:

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՇՏՀ հիմք ընդունելով իր առաքելությունն ու ռազմավարական ծրագիրը, արտաքին կապերի ընդլայնման և միջազգային համագործակցության խթանման նպատակով մշակել  է հետևյալ քաղաքականությունը.

  • Համալսարանը կարևորում է արտաքին կապերի և միջազգայնացման զարգացումը և ընդլայնումը ու ամրապնդումը, կազմակերպությունների, գիտաուսումնական հաստատությունների, գործարար և հանրային կառույցների հետ համագործակցության հաստատումը և այն համարում ՇՏՀ-ի գլխավոր ռազմավարական ուղղություններից մեկը:

  • Համալսարանը ձգտում է դառնալ տարածաշրջանում բարձր հեղինակություն ունեցող, մրցունակ, առաջատար կրթական, գիտահետազոտական և խորհրդատվական ծառայություններ մատուցող կենտրոն, իսկ արտերկրկում՝ ճանաչելի:

  • Միջազգային կապեր հաստատել հայաստանյան , արտասահմանյան բուհերի և գիտակրթական,գիտահետազոտական այլ հաստատությունների հետ և դրանով նպաստել համալսարանի ինտեգրմանը միջազգային գիտակրթական տարածքին և աջակցել արցախյան գիտնականներին արտասահմանյան բուհերում ներկայացնելու հայաստանյան գիտությունը հայաստանյան բուհերի հետ համագործակցությամբ  իսկ հայկական բուհերում՝ արցախում զարգացող գիտական ուղղությունները :

  • Գիտահետազոտական և ուսումնական ծրագրերի իրականացման առումով հասնել միջազգային որակական ստանդարտներին, համապատասխանեցնել համալսարանի կրթական ծառայությունները Հայաստանի և արտասահմանյան առաջատար բուհերի կրթական ծառայություններին, կրթական ծրագրերին ու ուսումնական պլաններին:

  • Ապահովել ուսանողների, ՊԴ և ադմինիստրատիվ անձնակազմի շարժունությունը Հայաստանում և Արտերկրում:

Արտաքին կապերի և միջազգային համագործակցության ոլորտում Համալսարանի հիմնական նպատակներն են

  • Տարածաշրջանում համալսարանի գործունեության տեսանելիության բարձրացում :

  • Համալսարանի միջազգային և հայաստանյան գիտակրթական տարածքին ինտեգրումը:

  • Որակի միջազգային ատանդարտներին համապատասխան հետազոտական և կրթական ծրագրի ներդրումը,

  • Ուսանողների և ՊԴ և ադմինիստրատիվ անձնակազմի շարժունության ապահովում. Արցախից Հայաստան և արտերկիր և հակառակը, աշխատակիցների ընդգրկումը միջազգային և հայաստանյան կրթական գործընթացներում:

Արտաքին կապերի և միջազգային համագործակցության ոլորտում ՇՏՀ-ի խնդիրներ են.

  • նոր համագործակցությունների հաստատում՝ ապահովելով համալսարանի ճանաչելիությունը արտերկրում, իսկ տարածաշրջանում ՝ բարձր հեղինակությունը

  • արտասահմանյան և հայաստանյան բարձրագույն գիտակրթական հաստատությունների հետ կապերի հաստատում

  • ուսանողական ու գիտամանկավարժական, գիտակրթական փոխանակման  ծրագրերի իրականացում:

  • միջազգային կրթական և գիտահետազոտական, վերապատրաստման ծրագրերի իրականացումը,

  • առաջատար բուհերում գործող մասնագիտական կրթական ծրագրերի ,ուսուցման պլանների ներդաշնակեցում և կրթական ծառայությունների մատուցումը:

Արտաքին կապերի և միջազգային համագործակցության բնագավառում լուծելով առաջադրված խնդիրները Համալսարանը՝

  • ունենում է տարածաշրջանում բարձր հեղինակություն, իսկ արտերկրում ճանաչելիություն

  • իրականացնում է միջազգային կրթական, գիտամանկավարժական և խորհրդատավական գործունեություն,

  • մատուցում է միջազգային չափանիշներին համապատասխան ավելի որակյալ կրթական ծառայություններ,

  • ունենում է միջազգային ստանդնարտներին համապատասխան ՊԴ և ադմինիստրատիվ անձնակազմ:

  • ունենանում է միջազգային հարթակում գիտական, հետազոտական, փորձի փոխանակման ծրագրերի մասնակցած և փորձառություն ձեռք բերած ուսանողներ

  • դառնում է Արցախում մրցունակ կրթօջախ: