2019 թվականին ՇՏՀ-ում ստեղծվել է «Արտաքին կապեր» բաժինը: ՇՏՀ կարճ
ժամանակամիջոցում ստեղծել է անհրաժեշտ փաստաթղթային, իրավական հիմքը՝
միջազգային գործունեության կարգավորման և համակարգման համար:
Արտաքին կապերի և միջազգային համագործակցության ոլորտում Համալսարանի
հիմնական նպատակներն են
· Տարածաշրջանում համալսարանի գործունեության տեսանելիության բարձրացում :
· Համալսարանի միջազգային և հայաստանյան գիտակրթական տարածքին ինտեգրումը:
· Որակի միջազգային ատանդարտներին համապատասխան հետազոտական և
կրթական ծրագրի ներդրումը,
Ուսանողների և ՊԴ և ադմինիստրատիվ անձնակազմի շարժունության ապահովում.
Արցախից Հայաստան և արտերկիր և հակառակը, աշխատակիցների ընդգրկումը
միջազգային և հայաստանյան կրթական գործընթացներում:
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՇՏՀ հիմք ընդունելով իր առաքելությունն ու ռազմավարական ծրագիրը, արտաքին կապերի ընդլայնման և միջազգային համագործակցության խթանման նպատակով մշակել է հետևյալ քաղաքականությունը.
Համալսարանը կարևորում է արտաքին կապերի և միջազգայնացման զարգացումը և ընդլայնումը ու ամրապնդումը, կազմակերպությունների, գիտաուսումնական հաստատությունների, գործարար և հանրային կառույցների հետ համագործակցության հաստատումը և այն համարում ՇՏՀ-ի գլխավոր ռազմավարական ուղղություններից մեկը:
Համալսարանը ձգտում է դառնալ տարածաշրջանում բարձր հեղինակություն ունեցող, մրցունակ, առաջատար կրթական, գիտահետազոտական և խորհրդատվական ծառայություններ մատուցող կենտրոն, իսկ արտերկրկում՝ ճանաչելի:
Միջազգային կապեր հաստատել հայաստանյան , արտասահմանյան բուհերի և գիտակրթական,գիտահետազոտական այլ հաստատությունների հետ և դրանով նպաստել համալսարանի ինտեգրմանը միջազգային գիտակրթական տարածքին և աջակցել արցախյան գիտնականներին արտասահմանյան բուհերում ներկայացնելու հայաստանյան գիտությունը հայաստանյան բուհերի հետ համագործակցությամբ իսկ հայկական բուհերում՝ արցախում զարգացող գիտական ուղղությունները :
Գիտահետազոտական և ուսումնական ծրագրերի իրականացման առումով հասնել միջազգային որակական ստանդարտներին, համապատասխանեցնել համալսարանի կրթական ծառայությունները Հայաստանի և արտասահմանյան առաջատար բուհերի կրթական ծառայություններին, կրթական ծրագրերին ու ուսումնական պլաններին:
Ապահովել ուսանողների, ՊԴ և ադմինիստրատիվ անձնակազմի շարժունությունը Հայաստանում և Արտերկրում:
Արտաքին կապերի և միջազգային համագործակցության ոլորտում Համալսարանի հիմնական նպատակներն են
Տարածաշրջանում համալսարանի գործունեության տեսանելիության բարձրացում :
Համալսարանի միջազգային և հայաստանյան գիտակրթական տարածքին ինտեգրումը:
Որակի միջազգային ատանդարտներին համապատասխան հետազոտական և կրթական ծրագրի ներդրումը,
Ուսանողների և ՊԴ և ադմինիստրատիվ անձնակազմի շարժունության ապահովում. Արցախից Հայաստան և արտերկիր և հակառակը, աշխատակիցների ընդգրկումը միջազգային և հայաստանյան կրթական գործընթացներում:
Արտաքին կապերի և միջազգային համագործակցության ոլորտում ՇՏՀ-ի խնդիրներ են.
նոր համագործակցությունների հաստատում՝ ապահովելով համալսարանի ճանաչելիությունը արտերկրում, իսկ տարածաշրջանում ՝ բարձր հեղինակությունը
արտասահմանյան և հայաստանյան բարձրագույն գիտակրթական հաստատությունների հետ կապերի հաստատում
ուսանողական ու գիտամանկավարժական, գիտակրթական փոխանակման ծրագրերի իրականացում:
միջազգային կրթական և գիտահետազոտական, վերապատրաստման ծրագրերի իրականացումը,
առաջատար բուհերում գործող մասնագիտական կրթական ծրագրերի ,ուսուցման պլանների ներդաշնակեցում և կրթական ծառայությունների մատուցումը:
Արտաքին կապերի և միջազգային համագործակցության բնագավառում լուծելով առաջադրված խնդիրները Համալսարանը՝
ունենում է տարածաշրջանում բարձր հեղինակություն, իսկ արտերկրում ճանաչելիություն
իրականացնում է միջազգային կրթական, գիտամանկավարժական և խորհրդատավական գործունեություն,
մատուցում է միջազգային չափանիշներին համապատասխան ավելի որակյալ կրթական ծառայություններ,
ունենում է միջազգային ստանդնարտներին համապատասխան ՊԴ և ադմինիստրատիվ անձնակազմ:
ունենանում է միջազգային հարթակում գիտական, հետազոտական, փորձի փոխանակման ծրագրերի մասնակցած և փորձառություն ձեռք բերած ուսանողներ