Ձեր աջակցությունը մեր ջանքերի շարժիչ ուժն է
Աջակցության հարթակի գործարկում
«Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամը հիմնադրվել է 26.01․2016թ.-ին։ Իր գործունեության յոթ տարիների ընթացքում այն զգալի հաջողություններ է արձանագրել գյուղատնտեսության, բնական տեխնոլոգիաների և շինարարության բնագավառներում ուսումնառության երեք մակարդակներում՝ կադրերի պատրաստման ու նոր տեխնոլոգիաների մշակման ուղղությամբ հետազոտական գործունեության գործընթացներում։
Թեև 44-օրյա պատերազմի արդյունքում համալսարանի 5 մասնաշենքերը մնացին Շուշիում, սակայն մեկ տարվա ընթացքում մեզ հաջողվեց Ստեփանակերտում վերականգնել համալսարանի գործունեությունն, այդ թվում՝ հետազոտական լաբորատորիաներն ու շարունակել արգասաբեր աշխատել։ Համալսարանի կողմից յոթ տարիների ընթացքում, գրանցվել է շուրջ 70 գյուտ, որը բավականին արդյունավետ ցուցանիշ է, տպագրվել է 100-ից ավելի գիտական հոդվածներ, այդ թվում՝ միջազգային հանրաճանաչ հանդեսներում։ Համալսարանը հանդիսանում է ՀՀ ԲՈԿ-ի կողմից ընդունված և РИНЦ հղումների համակարգում գրանցված «Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր» պարբերականի չորս հիմնադիրներից մեկը: Համալսարանը սերտորեն համագործակցում է ՀՀ-ի և միջազգային մի շարք ճանաչված առաջատար համալսարանների ու հետազոտական կենտրոնների հետ։
Համալսարանը ՀՀ «Մասնագիտական կրթության որակի ապահովման կենտրոն» հիմնադրամի կողմից երկու անգամ բարեհաջող անցել է ինստիտուցիոնալ հավատարմագրում։ 2023թ. հավատարմագրման արդյունքներով համալսարանը ՈԱԱԿ-ի փորձագետների կողմից 10 չափանիշներից 10-ով գնահատվել է դրական։
Սեպտեմբերյան հայտնի դեպքերից հետո, համալսարանը կրկին կանգնել է կազմալուծման կամ վերականգնման բարդ երկընտրանքի առջև, բայց անկախ բոլոր բարդություններից, կրկին վերակազմավորվել է՝ (ՀՕ-169 օրենքի համաձայն 16․01․2024թ․ դիմել է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն)։ Սույն թվականի հունվարի 30-ի դրությամբ համալսարանը ձեռք է բերել Հարկ վճարողի հաշվառման համար (00524644), գործունեության հասցեն՝ Արմենակ Արմենակյան 125/3, Նորք–Մարաշ 0011 Երևան Հայաստան։
Հպարտությամբ տեղեկացնենք, որ 08.07.2024թ-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից N1218-Ա/2 հրամանի համաձայն համալսարանը ստացել է միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման համար համապատասխան լիցենզիա՝ հետևյալ մասնագիտությունների գծով. «Դիզայն», «Հաշվապահական հաշվառում (ըստ ճյուղերի)», «Տվյալների բազաների մշակման և կառավարման ավտոմատացված համակարգեր», «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում»։
Զուգահեռ, համալսարանը ձգտում է վերականգնել եռաստիճան կրթական ծրագրերի իրականացման լիցենզիաները՝ ներառելով բակալավրիատը, մագիստրատուրան և հետբուհական կրթությունը: Այս նպատակով համալսարանը մշտապես աշխատում է բարձրացնել կրթական ծրագրերի որակը և զարգացնել ակադեմիական միջավայրն՝ ուսանողների համար ապահովելով շարունակական մասնագիտական աճ։
Սիրելի՛ համալսարանականներ, շրջանավարտներ, սփյուռքի բարեկամներ, անհատներ, ձեռներեց- բարերարներ, բարեգործական կազմակերպություններ
Այս հարթակը նախատեսված է լուծելու համալսարանի կարիքների լայն շրջանակ՝ ուսանողների ակադեմիական աջակցությունից մինչև վարչական աջակցություն՝ ուսումնական մասնաշենքի ձեռքբերում կամ վարձակալություն, լսարանների, լաբորատորիաների վերանորոգում և կահավորում, լաբորատորիաների և համակարգչային լսարանների ստեղծում, գրադարանի ստեղծում՝ մասնագիտական գրականության ձեռք բերում և այլն։
Շնորհակալություն Ձեր շարունակական նվիրվածության համար: Միասին կարող ենք հաղթահարել ցանկացած խոչընդոտ և դառնալ ավելի ամուր՝ որպես միասնական ու աջակցող ընտանիք:
Հարգանքով՝
Նվեր Միքայելյան
Ռեկտոր:
«Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամ
Հաշվեհամար`