Այսօր՝ օգոստոսի 28-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի մեծ դահլիճում տեղի է ունեցել բուհի 2022-2023 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը:

Մագիստրատուրայի շրջանավարտները հանդիսավոր պայմաններում դիպլոմներ են ստացել ռեկտոր Նվեր Միքայելյանից, ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոզա Ավագյանից, գյուղատնտեսության ֆակուլտետի դեկան Արմանուշ Առաքելյանից:

Ուսումնամեթոդական բաժնի պետ Թամարա Գրիգորյանը շնորհավորել է շրջանավարտներին՝ մաղթելով բարի երթ, մասնագիտական հաջողություններ ու վերելքներ:

«Շատ ուրախ եմ, որ ավարտել եմ հենց տեխնոլոգիական համալսարանը, դասախոսներից ստացել եմ բավականին շատ գիտելիքներ, որոնց հիման վրա կկարողանամ ստեղծել իմ սեփական գործունեությունը: Իրականում դժվար և հետաքրքիր ճանապարհ ենք անցել, բայց կարևորը, որ արդյունքը գոհացնող է»,-նշել է «Պարենամթերքի տեխնոլոգիաներ» մասնագիտության շրջանավարտ Ինարա Նավթալյանը։

Արարողությանը մասնակցել են նաև ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյանը, պրոռեկտորներ, դեկաններ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

ՇՏՀ-ի լրատվության բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *