Ռուսաց լեզվի միջազգային օրը՝ հունիսի 6-ին, Ստեփանակերտում տեղի է ունեցել արցախյան առաջին Պուշկինյան փառատոնը:  Արցախի Հանրապետության կրթական հաստատությունների և բուհերի հետ փառատոնին մասնակցել է նաև Շուշիի տեխնոլոգիական համալսարանը:

Փառատոնի մասնակիցներին տեսաուղերձով դիմել է ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների հայկական ասոցիացիայի նախագահ  Լիլիա  Բալասանյանը՝ նշելով, որ միջոցառումը կդառնա ավանդական:

Ռուս մեծ գրող Ալեքսանդր Պուշկինի ստեղծագործությունները հանդիսատեսի դատին են հանձնել դասախոսներ, ուսանողներ, ուսուցիչներ և աշակերտներ: ՇՏՀ-ից հանդես են եկել դասախոս՝ Զոյա Օսիպովան «Սև շալ» բանաստեղծությամբ, իսկ ուսանող Գարիկ Գևորգյանը՝ «Մոցարտ և Սալիերի» պիեսով:

Պուշկինյան փառատոնը կազմակերպել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ռուսաց լեզվի հարցերի բաժինը: Այն մասնակիցներին խրախուսել է վկայագրերով և նվերներով: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև խորհրդարանի ու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչներ:

ՇՏՀ լրատվական բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *