Մայիսի 12-ին՝ բույսերի առողջության պաշտպանի օրվա առթիվ, Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի հրամանով և գյուղատնտեսության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ագրոնոմիայի, անասնաբուժության և գյուղատնտեսության մեքենայացման դեպարտամենտի ղեկավար, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Սարիբեկ Գալստյանը, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, դոցենտ Վալերի Ալեքսանյանը և դասախոս Սերգեյ Ապրեսյանը արժանացել են նախարարության ոսկե մեդալի. «Հաճելի է, երբ տարիների չարչարանքն արդյունք է տալիս և դա պատկան մարմինները գնահատում են»,-նշել է Սարիբեկ Գալստյանը:

Բույսերի առողջության պաշտպանության ոլորտում ունեցած ավանդի համար պատվոգրերի են արժանացել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի դեկան, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմանուշ Առաքելյանը և ուսումնամեթոդական բաժնի պետ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Թամարա Գրիգորյանը:

ՇՏՀ լրատվական բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *