Tom’s NGO հասարակական կազմակերպությունը, «Հզորացնելով ապագան» ծրագրի շրջանակում, օգոստոսի 9-ից 11-ը Ստեփանակերտում անցկացրել է «Նախագծերի կառավարում» թեմայով դասընթաց, որին մասնակցել է նաև Շուշիի տեխնոլոգիական համալսարանի արտաքին կապերի բաժնի պետ Թամարա Դանիելյանը։

Դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել նախագծին, նրա իրականացման ընթացքին և կառավարման հիմնական գործընթացներին։

Դասընթացը վարում էր «ռեԱրմենիա» համագործակցության հարթակի  գործառնական տնօրեն, ոլորտի փորձագետ Արտակ Գրիգորյանը։

Միջոցառման ավարտին մասնակիցները ստացել են հավաստագրեր։

ՇՏՀ լրատվական բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *