Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հումանիտար առարկաների ամբիոնի և ուսանողական խորհրդի նախագահ Օլեսյա Սահակյանի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել զենքի քանդման-հավաքման ու հրաձգության մրցույթ: Ներհամալսարանական մրցույթը նվիրված էր Հայաստանի Առաջին հանրապետության օրվան, որին մասնակցել են ՇՏՀ ուսանողներ և դասախոսներ: Մրցույթը սկսվել է հարգանքի տուրքով՝ մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հայոց պետականության համար նահատակվածների անմար հիշատակը:

«Մայիսի 28-ը հայկական տոնացույցի ամենահիշարժան տոներից մեկն է, որովհետև այս օրը մենք վերակերտեցինք դարեր շարունակ կորսված պետականությունը և, անշուշտ, այդ պետականության ստեղծման համար մենք երախտապարտ ենք մայիսյան հաղթանակներին և հայ ժողովրդին, նրա միասնականությանն ու վճռականությանը»,-բացման խոսքում նշել է հումանիտար առարկաների ամբիոնի վարիչ Մհեր Հարությունյանը:

Մրցույթն անցկացվել է երկու փուլով: Մրցավարի պարտականությունները վստահվել են հումանիտար առարկաների ամբիոնի զինղեկ, պահեստազորի մայոր Ալեքսանդր Սահակյանին։

Հրաձգության մրցույթում մրցանակային տեղեր են զբաղեցրել համապատասխանաբար ՇՏՀ ուսանողներ Վիտալի Սարգսյանը, Դավիթ Պետրոսյանը և Անդրեյ Հակոբյանը, իսկ զենքի քանդման-հավաքման մրցույթում` Գևորգ Իսախանյանը, Անդրեյ Հակոբյանը և Արսեն Աբրահամյանը։ Նրանք պատվոգրեր են ստացել ռեկտոր Նվեր Միքայելյանից:

«Լավագույն աղջիկ հրաձիգ» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՇՏՀ ուսանողուհի Շուշան Բաղրյանը և արժանացել պատվոգրի։

ՇՏՀ լրատվական բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *