«Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամը ղեկավարվելով ՀՀ կառավարության 2020 թ. հունիսի 11-ի  N 958-ն որոշմամբ և հիմք ընդունելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2012 թ․ ապրիլի 5 –ի  N 254-ն հրամանով հաստատված կարգի 5-րդ կետը հայտարարում է միջին մասնագիտական կրթական ծրագրով  2024-2025 ուստարվա առկա ուսուցմամբ ընդունելություն հիմնական ընդհանուր կրթության (9-րդ դասարանի) հիմքով հետևյալ մասնագիտություններով․

       Անցիր հղումով     Շուշիի տեխնոլոգիական համալսարանի միջին մասանագիտական կրթական ծրագրով 2024/2025թթ. ընդունելության մասնագիտությունների,  տեղերի և ուսման վարձերի ցանկը։

Ընդունելությունը մեկնարկում է սույն թվականի հուլիսի 20-ից, որը կշարունակվի մինչև 2024թ․ օգոստոսի 17-ը ներառյալ՝ ժամը 18։00։

Քոլեջում սովորել ցանկացողների դիմում-հայտերի ընդունելությունը կատարվելու է dimord.emis.am համակարգի միջոցով:

1. Դիմորդները` այս տարի դիմում-հայտերը պետք է լրացնեն առցանց dimord.emis.am համակարգի միջոցով, որն իր մեջ ներառում է անձնական տվյալները (անուն ազգանուն հայրանուն, ծննդյան օր ամիս տարեթիվ, Էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար), ինչպես նաև Հանրային ծառայության համարանիշը կամ օրենքով սահմանված կարգով դրանից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը և կից ներբեռնում է նաև`

ա) 3×4 չափի էլեկտրոնային լուսանկար,

 բ) կրթության մասին փաստաթղթի (դիպլոմի դեպքում նաև ներդիրի) լուսապատճնեը,

գ) անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը (անձնագիր, կամ ծննդյան վկայական՝ մինչև 16 տարեկան դիմորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական),

դ) կցագրման վկայականի լուսապատճենը (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից՝ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),

2. Դիմորդը կարող է դիմել մեկ ուսումնական հաստատություն մեկ մասնագիտության հայտագրմամբ՝ վճարովի ուսուցման հիմունքով:

3. Օտարերկրացիներն՝ իրենց ընտրությամբ, Հաստատություն կարող են ընդունվել միայն վճարովի համակարգ կամ ՀՀ կառավարության կողմից ահմանված կարգով:

4. ՀՀ երկքաղաքացիները և ազգությամբ հայ օտարերկրացիները կարող են դիմել ընդհանուր հիմունքներով կամ օտարերկրացիների համար ՀՀ կառավարության սահմանված կարգով՝  իրենց  ընտրությամբ:

5. Ընդունելությունն իրականացվում է առանց ընդունելության քննությունների՝ մրցույթային հիմունքով՝ ավարտական փաստաթղթի գնահատականների միջին թվաբանականի և մրցույթային առարկաների գնահատականների ընդհանուր առավելագույն գումարի հիման վրա:

6. Ընդունելության մրցույթից դուրս, պահուստային տեղերի հաշվին ընդունվում են` «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ, «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14- րդ, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 27-ի «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում դիմորդների ընդունելության արտոնությունները սահմանելու մասին» N 545 որոշման պահանջներին, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան արտոնություններ ունեցող Դիմորդները:

7. Դիմորդների կողմից դիմում-հայտերը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (dimord.emis.am) կարող են փոփոխվել մինչև գործերի ընդունման օրվա ավարտը։

8 Բարձր առաջադիմություն (միայն լավ և գերազանց գնահատականներ) ցուցաբերած շրջանավարտները կարող են մասնակցել բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ՝  հեռակա  ուսուցմամբ երկրորդ կուրսի ընդունելության մրցույթի։

Քոլեջի նպատակն է՝ ապահովել որակյալ և ներկայիս պահանջներին համապատասխան կրթություն։ Քոլեջն առաջարկում է համակցված ծրագրեր, որոնք զարգացնում են սովորողի տրամաբանական, ստեղծագործական և վերլուծական մտածողությունը, խթանում թիմային աշխատանքի ունակությունը։ Կրթական բարձրակարգ ծառայությունները մատուցվում են շնորհիվ փորձառու, նվիրյալ դասախոսների։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37498970765, +37497212669, +37496939111 հեռախոսահամարներով, կամ դիմել ՇՏՀ ընդունող հանձնաժողով  /հասցե՝ ք. Երևան, Ա.Արմենակյան 125/:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *