Փետրվարի 28-ին Շուշիի տեխնոլոգիական համալսարանի մի խումբ ուսանողների հետ առցանց հանդիպում է ունեցել «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության նախագահ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Նունե Սարուխանյանը։

Բանախոսն անդրադարձել է շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված պարենային անվտանգության խնդրին և  դրանից ելք գտնելու ուղիներին։

Կարևորելով  հատիկային մշակաբույսերի և հատիկաընդեղենի արտադրությունը, բանջարեղենի անփոխարինելի դերը պարենում ու հաշվի առնելով ստեղծված վիճակը՝ Ն․ Սարուխանյանն առաջարկել է  ուսանողներին  կրթությանը զուգահեռ ներգրավվել գյուղատնտեսական աշխատանքներին, քանի որ Արցախի բնակլիմայական պայմանները թույլ են տալիս ապահովել բերքի  կայուն  ցուցանիշ։

Հանդիպումը շարունակվել է  հարցուպատասխանի ձևաչափով, որն էլ  ուսանողներին հնարավորություն է ընձեռել ստանալ հետաքրքրող հարցերի պատասխանները։

ՇՏՀ լրատվության բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *