«Ջրային տնտեսություն» ՓԲԸ-ն Շուշիի տեխնոլոգիական համալսարանին է նվիրաբերել համակարգչային տեխնիկա և շինանյութ: Վերջինիս անհրաժեշտությունը պայմանավորված է համալսարանին հատկացված ոչ տիպային շենքի նորոգմամբ:Երախտագիտություն հայտնելով աջակցության համար՝ ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյանը շնորհակալագիր է հանձնել «Ջրային տնտեսություն» ՓԲԸ տնօրեն Արմեն Ավագյանին՝ համալսարանի հետ համագործակցելու և դժվարին պահին սատարելու համար․ «Ուսումնական գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու համար անհրաժեշտ են բոլոր պայմանները՝ վերանորոգված, կահավորված և ժամանակակից համակարգիչներով համալրված լսարաններ: Այս ամենը հնարավոր է դառնում պետական ու բարեգործական հոգածությամբ, ինչի համար շնորհակալ ենք»- նշել է Ն․ Միքայելյանը։

ՇՏՀ լրատվական բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *