«Հետհաշվարկ» հեռուստանախագծի հավաքագրման փուլի շրջանակում Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողների միջև կայացել է ինտելեկտուալ խաղ-մրցույթ:

«Մտքի ուժը» հասարակական կազմակերպության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Արամայիս Աղաբեկյանի խոսքով՝ խաղի նպատակն է ի հայտ բերել խելացի և ճկուն տրամաբանությամբ երիտասարդներին:

Ինտելեկտուալ խաղին մասնակցել են համալսարանի բոլոր ֆակուլտետների հավաքական 5 թիմերը: Ակտիվ մրցակցության արդյունքում տեխնոլոգիական ֆակուլտետի «Դուշման» և գյուղատնտեսական ֆակուլտետի «Ասալա» թիմերը ճանաչվել են լավագույնը և կմասնակցեն «Հետհաշվարկ» հեռուստանախագծին:

ՇՏՀ լրատվական բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *