Մարտի 24-26-ը Ստեփանակերտում կայացել է «Ուշու քունգ ֆու» մարզաձևի Արցախի գավաթի առաջնությունը, որին մասնակցել է շուրջ 250 մարզիկ՝ 15 թիմերից։

Առաջնությանը սանդա-ուշու մրցաձևից ոսկե մեդալի և գավաթի են արժանացել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի միջին մասնագիտական կրթական ծրագրերի գյուղատնտեսական ֆակուլտետի «Հաշվապահական հաշվառում» մասնագիտության առաջին կուրսի ուսանողներ Սեյրան Հայրապետյանը, Սուրեն Գալստյանը և երկրորդ կուրսի ուսանող Ալիկ Դանիելյանը։

Ռեկտոր Նվեր Միքայելյանը համալսարանում շնորհավորել և հաջողություն է մաղթել ուսանողներին․ «Վերջին տարիներին ստեղծված իրավիճակը բացասական ազդեցություն է թողնում հասարակության լայն շերտերի վրա: Այս իրավիճակում շատ կարևոր է սպորտի դերը, երբ մեր մարզիկների հաղթանակը տրամադրություն է փոխում: Ես ուրախ եմ, որ մեր համալսարանի ուսանողները շարունակում են հաջողություններ գրանցել նաև սպորտում»,- նշել է Ն․ Միքայելյանը՝ խրախուսելով շնորհակալագրերով ու նվերներով։

ՇՏՀ լրատվության բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *