Այսօր` մարտի 17-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի արտաքին կապերի բաժնի  նախաձեռնությամբ  բակալավրի «Անասնաբուժություն», «Ագրոնոմիա» և միջին մասնագիտական կրթական ծրագրերի «Գյուղատնտեսագիտություն» մասնագիտութունների ուսանողները այցելել են Արցախի գիտական կենտրոն։

Ուսանողներին ուղեկցել են ՇՏՀ դասախոսներ Լուսինե Այդինյանը և Սիլվա Արզումանյանը։

Լ. Այդինյանի խոսքով` այցը կրում է ճանաչողական բնույթ, որի ընթացքում ուսանողները ծանոթացել են ընդհանուր գիտական կենտրոնի գործունեությանը, քիմիական լաբորատորիայի  և  «Նարինե պլյուս» կաթնամթերքի արտադրամասի  աշխատանքներին։

 ՇՏՀ լրատվության բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *