Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱՀ  պետական նախարար Արտակ Բեգլարյանը,   կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար  Անահիտ Հակոբյանը և այլ պետական պաշտոնյաներ այցելել են  Շուշիի տեխնոլոգիական համալսարան։

ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյանի ուղեկցությամբ նրանք շրջայց են կատարել բուհում, ծանոթացել շենքային պայմաններին  ու գիտակրթական հնարավորություններին:

Ռեկտոր Միքայելյանը, ներկայացնելով բուհի խնդիրները, նշել է․-«Առաջնայինը շենքային պայմանների, լսարանների  բարելավումն է ու  համապատասխան գույքով կահավորելը, ինչպես նաև   ուսանողների գործնական գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու համար ցանկալի է  ունենալ  ուսումնական  լաբորատորիա»։

Պետական նախարարն ու ԿԳՄՍ նախարարը վստահեցրել են, որ բուհի խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են, և դրանց լուծման ուղղությամբ ապագայում ևս քայլեր կձեռնարկվեն։

ՇՏՀ լրատվական բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *